Կազբեկի-Վերին Լարս մաքսային կէտը հատող աւտոտրանսպորտային միջոցների երթեւեկութեան նկատմամբ հանւում էն բոլոր սահմանափակումները


Կազբեկի-Վերին Լարս մաքսային կէտը հատող աւտոտրանսպորտային միջոցների երթեւեկութեան նկատմամբ հանւում էն բոլոր սահմանափակումները

  • 07-05-2011 12:52:42   |   |  Տնտեսութիւն
Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կէտը հատող աւտոտրանսպորտային միջոցների երթեւեկութեան նկատմամբ հանւում էն բոլոր սահմանափակումները` կապուած բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների չափերի եւ ուղեւորատարողունակութեան հետ: Յիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակութեամբ եւ կիսակցորդներով բեռնատար աւտոմեքենաների երթեւեկութիւնը անցակէտով հնարաւոր չէր իրականացնել եւ թոյլատրուած էր միայն թեթեւ մարդատար աւտոմեքենաների, մինչեւ 30 ուղեւոր տարողունակութեամբ աւտոմեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողունակութեամբ բեռնատար աւտոմեքենաների երթեւեկութիւնը: Մաքսային կէտն աշխատելու է պարբերաբար փոխուող միակողմանի երթեւեկութեամբ` կախուած Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնութեան մաքսակէտերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատուութիւնը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանութիւնը:
  -   Տնտեսութիւն