Մարտի 17-19-ին Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի<br /> նախարար Միրոսլավ Լայչակը <br />


Մարտի 17-19-ին Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի
նախարար Միրոսլավ Լայչակը

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանի հրաւէրով մարտի 17-19-ին պաշտօնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսուած են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի, վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի հետ, մասնակցութիւն հայ-սլովակեան գործարար համաժողովի բացման արարողութեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, Է.Նալբանդեանի եւ Մ.Լայչակի հանդիպումը տեղի կունենայ մարտի 18-ին: Հանդիպումից յետոյ նախարարները կստորագրեն Օդային հաղորդակցութիւնների մասին համաձայնագիր եւ Փոխըմբռնման յուշագիր եւրոպական ինտեգրման բնագաւառում: Ստորագրման արարողութիւնից անմիջապէս յետոյ ԱԳՆ-ի ասուլիսների սրահում տեղի կունենայ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
  -   Քաղաքական