Մարտի 10-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի<br /> նախագահ Ժոաո Սոարեշի գլխաւորած պատուիրակութիւնը<br />


Մարտի 10-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի
նախագահ Ժոաո Սոարեշի գլխաւորած պատուիրակութիւնը

  • 09-03-2010 22:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 10-ի երեկոյեան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխաւորած պատուիրակութիւնը: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նախատեսուած են պատուիրակութեան հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանի հետ: Պատուիրակութեանը կընդունի նաեւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Պատուիրակութիւնը ծաղկեպսակ կդնի 1915թ.-ի Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում: Մարտի 11-ին Ժ.Սոարեշի գլխաւորած պատուիրակութիւնը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին:
  -   Քաղաքական