Սերժ Սարգսեանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ<br /> Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտօնական արարողութեանը<br />


Սերժ Սարգսեանը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ
Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտօնական արարողութեանը

  • 25-02-2010 20:56:00   |   |  Քաղաքական
ԿԻԵՎ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը փետրուարի 25-ին Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտօնական արարողութեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութեան կազմում են «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկեանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Խաչատրեանը: Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողութեան կապակցութեամբ հրաւիրուած Գերագոյն Ռադայի յատուկ նիստի աւարտից յետոյ Ս.Սարգսեանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրեայ պետութիւնների ղեկավարների պատուին Վ.Յանուկովիչի կողմից տրուած պաշտօնական ընդունելութեանը եւ պաշտօնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրեայ իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Ս.Սարգսեանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը մէկ անգամ եւս ներկայացրել է պաշտօնական Երեւանի մօտեցումները գործընթացի ներկայ փուլի վերաբերեալ եւ նշել, որ Հայաստանը հաւատարիմ է Թուրքիայի հետ յարաբերութիւններն առանց նախապայմանների կարգաւորելու սկզբունքին: Ֆ.Գորդոնը վերահաստատել է Միացեալ Նահանգների աջակցութիւնն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը յարաբերութիւնների կարգաւորման բոլոր փուլերում, նա ընդգծել է, որ արձանագրութիւնների վաւերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյութիւն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է յարաբերութիւնների կարգաւորմանը հասնելու համար: Ս.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնն նոյն օրը ուշ երեկոյեան կվերադառնայ Երեւան:
  -   Քաղաքական