Ամերիկայի հայկական համագումարը Միացեալ Նահանգների<br /> մարդահամարի գրասենեակի հետ կազմակերպում է ֆորում<br />


Ամերիկայի հայկական համագումարը Միացեալ Նահանգների
մարդահամարի գրասենեակի հետ կազմակերպում է ֆորում

  • 18-02-2010 16:51:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպէս տեղեկացնում է ԱՀՀ կայք-էջը, Միացեալ Նահանգների մարդահամարի գրասենեակի ներկայացուցիչ Անահիտ Թովմասեանը վերջերս ներկայ էր Լոս Անջելէսի կենտրոնում համագումարի կողմից կազմակերպուած պրոֆեսիոնալ ֆորումին: Ֆորումին ներկայ էին համագումարի շրջանաւարտները եւ նոր երիտասարդ մասնագէտները` Լոս Անջելէսի հայկական համայնքից: ԱՀՀ Արեւմտյան կառոյցի տնօրէն Եղիգ Քեշիշյանը ստացել է ներածական դիտողութիւններ` ակնարկելով համագումարի համագործակցութիւնը միացեալ Նահանգների մարդահամար 2010-ի հետ: «Մարդահամարի շնորհիւ պէտք է ունենանք ամերիկահայերի ճշգրիտ թիւը, ինչը մեզ երաշխիք կտայ, որ հայերը ունենան աւելի ուժեղ ձայն եւ աւելի լաւ քաղաքական ներկայացուցչութիւն մեր համայնքի կարիքները հոգալու համար»: Յատկապէս այս տնտեսական բարդ ժամանակաշրջանում մենք պէտք է համոզուած լինենք, որ այն համայնքները, որտեղ մենք աշխատում, ապրում, աղօթում եւ խաղում ենք, ունեն միջոցների` իրենց համար մատչելի բաժինները: Մենք կարող ենք համոզուած լինել, որ բոլոր հայերը հաշւուած կարող են լինել համայնքին պատկանող կազմակերպութիւնների, դպրոցների եւ բիզնեսների շնորհիւ»,- նշել է Ա.Թովմասեանը: «Ես Համագումարի անունից մեր գնահատականն եմ տալիս` Անահիտին եւ մարդահամարի գրասենեակին, իրենց վճռականութեան համար, որ նրանք հետեւում էին, որ իւրաքանչիւր անձ հաշւուած է մարդահամար 2010-ում: Մասնագիտական ֆորումներ կազմակերպելու գլխաւոր նպատակը այն է, որպէսզի ապահովի մեր համայնքին ձայնով եւ հնարաւորութիւն տայ կարեւոր դեր խաղալ հայկական գործերի մէջ»,- ասել է Եղիգ Քեշիշյանը:
  -   Հասարակութիւն