Երեւանում կներդրուի բազմաբնակարան շէնքերի կառավարման նոր մոդել<br />


Երեւանում կներդրուի բազմաբնակարան շէնքերի կառավարման նոր մոդել

  • 14-01-2011 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բազմաբնակարան շէնքերի կառավարման, շահագործման եւ սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մօտեցումները ձեւակերպելու եւ յստակեցնելու նպատակով յունվարի 14-ին Երեւանի քաղաքապետարանում կազմակերպուել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրութիւնների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղուող ՀԿ-ների եւ կառավարութեան կողմից ստեղծուած միջգերատեսչական յանձնաժողովի ներկայցուցիչներ: Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արէեանը ներկայացրել է վերոնշեալ հարցի մասով քաղաքապետ Կարեն Կարապետեանի մօտեցումը, համաձայն որի պէտք է պետականօրէն աջակցել եւ խրախուսել համեմատաբար արդիւնաւէտ աշխատող համատիրություններին` միաժամանակ բարեփոխելով շենքների կառավարման գոյութիւն ունեցող համակարգը: Նշուվել է, որ կառավարութեան նախաձեռնած հնգամեայ ռազմավարական ծրագրով նախատեսւում է շէնքերի կառավարման նոր մոդելի ձեւաւորում: Ըստ այդմ, օրէնքով սահմանուած կարգով, իւրաքանչիւր շէնքում սեփականատէրերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենայ առեւտրային գործունէութեամբ զբաղուելու իրաւասութիւն: Վերջինը պարտաւոր է հոգ տանել շէնքի նորոգման եւ սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպէս վարձավճարների հաւաքագրումից, այնպէս էլ բազմայարկ շէնքի ընդհանուր բաժնային սեփականութեան արդիւնաւէտ բիզնես կառավարումից: Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխութիւններ: Ներկայացւող ծրագիրը մշակtyել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ` հիմնուած մհայաստանում կատարուված ուսումնասիրությունների եւ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձի վրայ: Կ.Արէեանն ընդգծել է, որ թէեւ բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատէրերի պարտականութիւնն է, այնուամենայնիւ առաջարկուող ծրագրով նախատեսւում է նաեւ պետական աջակցութիւն, որոնք կլինեն նպատակային լրավճարների տեսքով: Ծրագրի իրականացման մեկնարկը կտրուի արդէն այս տարուանից, ընդ որում արդէն նախատեսուած են 2011-2012թթ.-ին միանուագ պետական ֆինանսավորմամբ շէնքերի ենթակառուցուածքների վերականգնման միջոցառումներ: Պետական սուբսիդաւորման մեխանիզմը կներդրուի 2014թ.-ից: Համաձայն ծրագրի, նախատեսւում է ներդնել նաեւ բնակարանային նպաստի ծրագիրը, որը կյատկացուի սոցիալապէս անապահով խաւերին: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համատիրութիւնների նախագահները ծրագրի վերեբերյալ ներկայացրել են իրենց մտահոգութիւններն ու առաջարկութիւնները, որոնց մասով փոխքաղաքապետը տուել է պարզաբանումներ: Նա համատիրութիւնների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորել է լինել ակտիւ եւ գրաւոր առաջարկութիւններ ներկայացնել հարցի վերաբերեալ: Վերջնական շտկումներից յետոյ, Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացուի կառավարութեան հաստատմանը:
  -   Հասարակութիւն