2010թ.-ին խմելու եւ ոռոգման ջրի համար գանձուել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ.-ի 16 մլրդ 850 դրամի փոխարէն<br />


2010թ.-ին խմելու եւ ոռոգման ջրի համար գանձուել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ.-ի 16 մլրդ 850 դրամի փոխարէն

  • 14-01-2011 19:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէում յունվարի 14-ին անցկացուած խորհրդակցութեանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանին ներկայացուեցին 2010թ. կատարուված աշխատանքները եւ 2011թ. ծրագրերը: Կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանի ներկայացմամբ, անցած տարի զգալի աշխատանքներ են իրականացուել ոլորտում ջրային համակարգերի վերականգնման, ջրամատակարարման տեւողութեան աւելացման, ջրամատակարարման որակի բարելաւման, կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման եւ մի շարք այլ ուղղութիւններով: Խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպութիւնների կողմից մատակարարուած ջրի դիմաց 2010թ. գանձուել է 18 մլրդ 734,4 մլն դրամ` 2009թ. 16 մլրդ 850 դրամի փոխարէն: Խմելու ջրի դիմաց հավաքագրումներն աւելացել են 1,5 մլրդ դրամով. գաձնվել է 15 մլրդ 173 դրամ (կամ հասոյթի 96,3 տոկոսը)` նախորդ տարուայ 13 մլրդ 633 մլն դրամի փոխարէն: Ոռոգման ջրի մասով հավաքագրումներն աւելացել են 344,8 մլն դրամով. գանձուել է 3 մլրդ 561 մլն դրամ (կամ հասոյթի 81,7 տոկոսը)` նախորդ տարուայ 3 մլրդ 214 մլն դրամի փոխարէն: Պետական բիւջէ է փոխանցուել 5,5 մլրդ դրամ` նախորդ տարուայ 5 մլրդ 470 մլն-ի դիմաց: Երեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21,1 ժամ` նախորդ տարուայ 20,4 ժամուայ փոխարէն: Տարուայ ընթացքում խմելու ջուր մատակարարող ընկերութիւնների սպասարկման տարածքում տեղադրուել է եւս 19400 ջրաչափ: Այսպիսով` ջրաչափ է տեղադրել բաժանորդների 86,7 տոկոսը (607 100 ջրաչափ)` նախորդ տարուայ 83,9 տոկոսի (587 700 ջրաչափ) դիմաց: 2010թ. կառուցուել է ընդհանուր առմամբ 901 կմ խողովակաշար` այդ թւում` 697 կմ խմելու ջրագիծ հանրապետութեան տարածքում: Կառուցուել է 18, վերանորոգուել 11 օրուայ կարգաւորիչ ջրմաբար, կառուցուել է խմելու ջրի 6 պոմպակայան, ոռոգման ջրի 20 պոմպակայանի վերականգնումն ընթացքի մէջ է: Նշուեց, որ 2011թ. կոմիտէն կշարունակի ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները, որոնք ուղղուած կլինեն հանրապետութեան մի շարք բնակավայրերի ջրամատակարարման բարելաւմանը, ջրի կորուստների կրճատմանը, խմելու ջրի որակի բարձրացմանը: Տարուայ գերակայ խնդիրներից է նաեւ ջրամատակարարման տեւողութեան աստիճանական աւելացումը` նախորդ տարուայ նկատմամբ առնուազն 1 ժամով: Կիրականացուեն նաեւ Սեւանայ լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղուած միջոցառումները: 2011թ. նախատեսւում է շահագործման յանձնել նաեւ Մարմարիկի ջրամբարը: Տեղեկացվեց, որ կշարունակուեն ջրային տնտեսութեան ոլորտի ընկերութիւնների եւ ջրային համակարգերի կառավարման բարեփոխումները: Մասնաւորապէս, առաջնահերթ են «Երեւան ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերութիւնների հետ իրավապայմանագրային յարաբերութիւնների կարգաւորման հետ կապուած հարցերը: Ա.Գեւորգեանը գոհունակութեամբ նշեց, որ այս հարցերում կառուցողական համագործակցութիւն է ծավալւում Համաշխարհային բանկի հետ: Նա կարեւորեց նոյն արդիւնաւէտութեամբ ու որակով այն ծրագրերի կատարումը, որոնք իրականացւում են Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի, գերմանական KfW բանկի, միջազգային այլ կազմակերպութիւնների հետ: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Ա.Գեւորգեանը յատուկ կարեւորեց ոլորտում հաւաքագրումների պատշաճ մակարդակով իրականացումը: Նա դժգոհութիւն յայտնեց ջրօգտագործողների որոշ ընկերութիւնների` մասնաւորապէս «Մասիս» ՋՕԸ-ի հաւաքագրումների արդիւնքներից: Նշուեց, որ այդ ուղղութեամբ դեռեւս անելիքներ կան «Քարակերտ» եւ «Թալին» ՋՕԸ-երում: Ա.Գեւորգեանը յանձնարարեց նաեւ 10-օրեայ ժամկէտում ՀՀ կառավարութիւն ներկայացնել այն սպառողների ցուցակը, որոնց ոռոգման ջրի պարտքը գերազանցում է 200 հազար դրամը: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ 2011թ. նախատեսուած կապիտալ ներդրումների ծրագրերի ամբողջութեամբ եւ որակով իրականացումը:
  -   Տնտեսութիւն