Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ<br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ

  • 14-01-2011 15:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական օրացույցի տպագիր հրատարակութեան 145-րդ տարին: Այն իր մէջ բովանդակում է եկեղեցական տարուայ մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: 2011թ.-ի պաշտօնական օրացոյցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Օրացույցի վերջում զետեղուած են տեղեկութիւններ Հայ Առաքելական Եկեղեցու նուիրապետական աթոռների եւ թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան եւ պաշտոնեության վերաբերեալ: Հրատարակչական բաժնի կողմից լոյս է տեսել նաեւ 2011թ.-ի սեղանի օրացույց: Ամէնօրեայ ժամատախտակներին զուգահեռ այն բացատրութիւններ է տալիս բոլոր տոների եւ սրբոց հիշատակության օրերի մասին: Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաեւ օրացույց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչեա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ.-ին երջանկահիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ օժանդակությամբ Հ.Ռուխկեանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լաւագոյնները զարդարում են այս օրացույցի էջերը:
  -   Հասարակութիւն