Գերմանական մամուլն անդրադարձել է Երեւանի Ուսանողական այգու կառուցապատմանը


Գերմանական մամուլն անդրադարձել է Երեւանի Ուսանողական այգու կառուցապատմանը

  • 10-01-2011 14:18:43   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Գերմանական Ֆրանկֆուրտեր «Ալգեմայնէ Ցայտունգ»-ը (FAZ) յունուարի 4-ի համարում ընդարձակ յօդուած է տպագրել Երեւանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին: Յօդուածը վերնագրուած է «Երեւան 21»` զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ: Անդրադառնալով Հիւսիսային պողոտայի, ինչպէս նաեւ ընդհանրապէս անկանոն քաղաքաշինութեան հիմնախնդիրներին հեղինակը գրում է նաեւ Երեւանի այգիների եւ մասնաւորապէս Ուսանողական այգու խնդրի մասին: Խտորեւ ներկայացւում է հատուած հայերէն թարգմանութեամբ: Ո՞վ է Երեւանի տէրը հայաստանի մայրաքաղաքը տարիներ առաջ հին ու վեհաշուք տեսք ունէր, սակայն կառավարութիւնն օտարումների եւ շքեղ նորակառոյցների շինարարութեան արդիւնքում ոչնչացրեց հին քաղաքը: Դժգոհող քաղաքացիները միաւորւում էն: Երեւան 21 ... Քաղաքացիական հասարակութիւնը թափ է հաւաքում: ,մենք ենք այս քաղաքի տէրըէ` այսպէս է կոչւում բնապահպանական մի նախաձեռնութիւն, որը սկսել է ուշադիր հետեւել քաղաքաշինական նոր նախագծերի իրականացմանը: Երեւանի այս բնակիչները ցանկանում էն թոյլ չտալ, որպէսզի իրենց քաղաքն անսանձ շինարարութեան եւ արդիականացման արդիւնքում կամայականութիւնների զոհ դառնա: Օրինակ, նրանք չէն ցանկանում, որպէսզի զբօսայգիներից մէկում կառուցուի առեւտրի կենտրոն ստորգետնեայ աւտոկայանատեղիով: Նրանք նաեւ դէմ էն սիրուած ամառային կինոթատրոնի տեղում անցեալում քանդուած եկեղեցին վերականգնելուն: Նրանք կեանքի որակ էն պահանջում եւ դրա տակ բոլորովին այլ բան էն հասկանում, քան քաղաքային իշխանութիւնները: Ամռանը հարիւրաւոր մարդիկ բողոքի էն դուրս եկել քաղաքապետարանի կողմից սրճարաններով կառուցապատուող հանրային այգիների կերպարանափոխման դէմ: Մի գիշեր, մայիսին Սոնա Մելիքեանը (անունը փոխուած է) վրդովմունքից փչովի ներկերով նկարազարդել է համալսարանի մօտ գտնուող կանաչ տարածքում շինհրապարակի ցանկապատը. ,սիրէ՛ք բնութիւնը` ձեր մորըէ: Այստեղ երկյարկանի սրճարան է կառուցւում: Հիմա միայն ,բնութիւնէ բառն էն թողել: 27-ամեայ ակտիւիստը պայքարում է քաղաքապետարանի կողմից սակաւաթիւ կանաչ տարածների ոչնչացման դէմ: Սակայն դատարանը մերժել է Մելիքեանի հայցը` իրաւունքների խախտում չարձանագրելով: ,մենք ենք այս քաղաքի տէրըէ նախաձեռնութիւնը 20000 ստորագրութիւն է հաւաքել շինարարութեան դէմ, իսկ ֆեյսբուքում համերաշխութիւն էն յայտնում 3800 աջակիցնէր: ,սայ այլեւս այգի չէէ, ասում է Մելիքեանն ու ցաւով նայում ծռմռուած ծառերին, որոնց մօտենում էն կառուցուող պատերը: Նա ինքն իր մէջ բացատրութիւն է փնտրում նման արհամարհանքի համար: ,հայերը ծառերի նկատմամբ սէր ու յարգանք չունենէ: Հայաստանը ,քարերի երկիրէ է կոչւում: Քաղաքագէտ Վահրամ Սողոմոնեանը քաղաքացիական շարժումներից որոշ սպասումներ ունի. ,այս ուժերը կարող էն այլընտրանք լինել գործող կուսակցութիւններինէ: Նրան մտահոգում է երկրում տիրող ցածր իրաւական գիտակցութիւնը: ,մենք ունենք լաւ օրէնքներ, որոնք սակայն չէն գործում: Քաղաքացիները չգիտեն իրենց իրաւունքները, այլապէս ի վիճակի էն հասնել դրանց կիրառմանը»: «Մենք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւն 10.01.2011
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը