Գերմանական մամուլն անդրադարձել է Երեւանի Ուսանողական այգու կառուցապատմանը


Գերմանական մամուլն անդրադարձել է Երեւանի Ուսանողական այգու կառուցապատմանը

  • 10-01-2011 14:18:43   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գերմանական Ֆրանկֆուրտեր «Ալգեմայնե Ցայտունգ»-ը (FAZ) հունվարի 4-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Երեւանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին: Հոդվածը վերնագրված է «Երեւան 21»` զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի, ինչպես նաեւ ընդհանրապես անկանոն քաղաքաշինության հիմնախնդիրներին հեղինակը գրում է նաեւ Երեւանի այգիների եւ մասնավորապես Ուսանողական այգու խնդրի մասին: Խտորեւ ներկայացվում է հատված հայերեն թարգմանությամբ: Ո՞վ է Երեւանի տերը Հայաստանի մայրաքաղաքը տարիներ առաջ հին ու վեհաշուք տեսք ուներ, սակայն կառավարությունն օտարումների եւ շքեղ նորակառույցների շինարարության արդյունքում ոչնչացրեց հին քաղաքը: Դժգոհող քաղաքացիները միավորվում են: Երեւան 21 ... Քաղաքացիական հասարակությունը թափ է հավաքում: ,Մենք ենք այս քաղաքի տերըե` այսպես է կոչվում բնապահպանական մի նախաձեռնություն, որը սկսել է ուշադիր հետեւել քաղաքաշինական նոր նախագծերի իրականացմանը: Երեւանի այս բնակիչները ցանկանում են թույլ չտալ, որպեսզի իրենց քաղաքն անսանձ շինարարության եւ արդիականացման արդյունքում կամայականությունների զոհ դառնա: Օրինակ, նրանք չեն ցանկանում, որպեսզի զբոսայգիներից մեկում կառուցվի առեւտրի կենտրոն ստորգետնյա ավտոկայանատեղիով: Նրանք նաեւ դեմ են սիրված ամառային կինոթատրոնի տեղում անցյալում քանդված եկեղեցին վերականգնելուն: Նրանք կյանքի որակ են պահանջում եւ դրա տակ բոլորովին այլ բան են հասկանում, քան քաղաքային իշխանությունները: Ամռանը հարյուրավոր մարդիկ բողոքի են դուրս եկել քաղաքապետարանի կողմից սրճարաններով կառուցապատվող հանրային այգիների կերպարանափոխման դեմ: Մի գիշեր, մայիսին Սոնա Մելիքյանը (անունը փոխված է) վրդովմունքից փչովի ներկերով նկարազարդել է համալսարանի մոտ գտնվող կանաչ տարածքում շինհրապարակի ցանկապատը. ,Սիրե՛ք բնությունը` ձեր մորըե: Այստեղ երկհարկանի սրճարան է կառուցվում: Հիմա միայն ,բնությունե բառն են թողել: 27-ամյա ակտիվիստը պայքարում է քաղաքապետարանի կողմից սակավաթիվ կանաչ տարածների ոչնչացման դեմ: Սակայն դատարանը մերժել է Մելիքյանի հայցը` իրավունքների խախտում չարձանագրելով: ,Մենք ենք այս քաղաքի տերըե նախաձեռնությունը 20000 ստորագրություն է հավաքել շինարարության դեմ, իսկ ֆեյսբուքում համերաշխություն են հայտնում 3800 աջակիցներ: ,Սա այլեւս այգի չէե, ասում է Մելիքյանն ու ցավով նայում ծռմռված ծառերին, որոնց մոտենում են կառուցվող պատերը: Նա ինքն իր մեջ բացատրություն է փնտրում նման արհամարհանքի համար: ,Հայերը ծառերի նկատմամբ սեր ու հարգանք չունենե: Հայաստանը ,քարերի երկիրե է կոչվում: Քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը քաղաքացիական շարժումներից որոշ սպասումներ ունի. ,Այս ուժերը կարող են այլընտրանք լինել գործող կուսակցություններինե: Նրան մտահոգում է երկրում տիրող ցածր իրավական գիտակցությունը: ,Մենք ունենք լավ օրենքներ, որոնք սակայն չեն գործում: Քաղաքացիները չգիտեն իրենց իրավունքները, այլապես ի վիճակի են հասնել դրանց կիրառմանը»: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն 10.10.2011
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play