Ստեփանաւանի 43 ընտանիքների յանձնուել է նոր բնակարանների հաւաստագրեր<br />


Ստեփանաւանի 43 ընտանիքների յանձնուել է նոր բնակարանների հաւաստագրեր

  • 29-12-2010 19:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱՒԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 1988թ. աղէտալի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած 43 ընտանիքների դեկտեմբերի 29-ին Ստեփանաւանի քաղաքապետարանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յանձնեց իրենց նոր բնակարանների հավաստագրերը: Նրանց մէկ, երկու, երեք եւ չորս սենեականոց բնակարաններ են յատկացուել Ստեփանաւանի Ձախափնյա թաղամասի նորակառոյց բազմաբնակարան շէնքերում: Բնակարանամուտին Տ.Սարգսեանը երկու ընտանիքների նուիրել է համակարգիչ, իսկ երկուսին էլ` հեռուստացույց: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, բազմաբնակարան այդ շէնքերը երկրաշարժից յետոյ սկսել էին կառուցել ռուս շինարարները, սակայն շինարարութիւնը կիսատ էր մնացել: 2009թ. նոյեմբերին համայնքային սեփականութիւն հանդիսացող այս կիսակառոյց շէնքերը հատկացվեցին պետութեանը, եւ պետբիւջէի միջոցներով շարունակուեցին կիսակառոյցների ամրացման եւ շինարարական յետագայ աշխատանքները: Տ.Սարգսեյանի յաջորդ կանգառը Ստեփանաւանի Վահան Թեքեյանի թիւ 6 միջնակարգ դպրոցն էր, որտեղ «Լինսի»-ի հիմնադրամի միջոցներով կառուցւող նոր մասնաշէնքում լինելու է մարզադահլիճ եւ հանդիսութիւնների սրահ: Վարչապետը տեղում ծանօթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:
  -   Հասարակութիւն