Մեկնարկել են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւնները<br />


Մեկնարկել են Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւնները

  • 27-12-2010 16:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկեմբերի 27-ին մեկնարկել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւններին նուիրուած ընդհանուր ժողովը, որն անցկացւում է ՀՀ ԳԱԱ-ի 5 բաժանմունքներում: Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտութիւնների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացուել է 1 յայտ, իսկ 3 թղթակից անդամների համար` 11 յայտ: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում յայտարարուած թղթակից անդամների 4 տեղի համար յայտ է ներկայացրել 14 հոգի: Բնական գիտութիւնների բաժանմունքում ակադեմիկոսների 1 տեղի համար ներկայացուած է 2 յայտ, թղթակից անդամների 5 տեղի համար` 14 յայտ: Քիմիական եւ Երկրի մասին գիտութիւնների բաժանմունքում ակադեմիկոսի 1 տեղի համար ներկայացուած է 2 յայտ, իսկ թղթակից անդամների 4 տեղի համար` 11 յայտ: Հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքում ակադեմիկոսների 3 տեղի համար ներկայացուած է 6 յայտ, թղթակից անդամների 6 տեղի համար` 23 յայտ: Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, դեկտեմբերի 28-ին ընդհանուր ժողովը կշարունակի իր աշխատանքը, կհայտարարուեն ընտրութիւնների արդիւնքները:
  -   Հասարակութիւն