Կարեւորն այն է, որ գործ են անում...


Կարեւորն այն է, որ գործ են անում...

  • 22-12-2010 20:15:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ինչպէս իւրաքանչիւր տարեվերջի, այս անգամ էլ հայրենի խորհրդարանի աշխատանքը իսկական թատերական ներկայացում էր յիշեցնում: Կառավարութեան նախաձեռնութեամբ Ազգային ժողովը դկտեմբերի 13-ին գումարել էր արտահերթ նստաշրջան, ուր ներկայացուած էր 35 օրինագիծ: Առաջինն ըմբոստացան ընդդիմադիր պատգամաւորները' նշելով, որ իրենք պարզապէս ժամանակ չունէն օրէնքներին ծանօթանալու համար: ՀՅԴ խմբակցութիւնը արտահերթ նիստի երկրորդ օրն իսկ դիմեց բողոքի ծայրագոյն միջոցի' բօյկօտելով խորհրդարանի աշխատանքը: Վահան Յովհաննիսեանը յայտարարեց, թէ իրենք չէն մասնակցելու արտահերթ նիստի ո՜չ քննարկումներին, ո՜չ քուերակութեանը, քանի որ կառավարութիւնը, ըստ նրա, որոշել է ,սղացնելէ օրէնքները: ,մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում` ցանկում անպայման կարող էն լինել օրէնքներ, որոնց մենք կողմ կը քուերակէինք, եթէ քննարկմանը մասնակցէինք, ինչը չենք անելու: Առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում դրուած է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում, ո՛չ պատգամաւորը կը հասցնի ծանօթանալ օրէնքին, ո՛չ կը հասցնի առաջարկութիւններ անելէ, – նշեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը' յաւելելով, որ ստեղծուած վիճակը իրենց առաջարկութիւնները մերժելու լաւագոյն տարբերակն է: Կոալիցիան, բնականաբար, բօյկօտի չգնաց, ,ժառանգութիւննէ ընտրեց պայքարի մէկ այլ ձեւ' խորհրդարանի աշխատանքները խաթարել 20-րոպեանոց ընդմիջումներով: Պարբերաբար բեմ էին դուրս գալիս ,ժառանգութեանէ ներկայացուցիչները եւ քննարկումից առաջ, դեռ քննարկուող նախագծի անունն էլ չհնչեցրած, ընդմիջում խնդրում: Երբ արդէն երրորդ անգամ ,ժառանգութիւնըէ 20-րոպեանոց դադար խնդրեց, հանրապետականների նյարդերը տեղի տուեցին: Սամուէլ Նիկոյեանը յայտարարեց, թէ ,ժառանգութիւնըէ կանոնակարգ-օրէնքի ընձեռած հնարաւորութիւնն օգտագործում է խորհրդարանի աշխատանքները տապալելու նպատակով' դա համարելով ԱԺ նկատմամբ վիրաւորական մօտեցում: Վարդան Այվազեանն անհասկանալի համարեց ,ժառանգութեանէ գործելաոճը, իսկ Համլէտ Յարութիւնեանն անգամ յուզուեց Ստեփան Սաֆարեանի յայտարարութիւնից, թէ ,կառավարութեան ասելիքը հետեւեալն է' ուզում էք քննարկէք, նստէք, մինչեւ դեկտեմբերի 31-ը' ժամը' 24:00-ն, իսկ եթէ ուզում էք շուտ գնալ տները, ուրեմն առանց քննարկման ընդունէք օրէնքներըէ: ,ստեփան Սաֆարեանը փորձում էր այնքան ազնիւ ներկայացնել իրենց քաղաքական բլեֆը կամ դէմարշը, որ անգամ ես' փորձառու պատգամաւորս, փորձում եմ հաւատալ: Ոչ մի կապ չունէն այս ընդմիջումները Աժ-ի աշխատանքի կամ կանոնակարգի հետ: Քաղաքական տրիւկ է, դէմարշ: Ուղղակի իրենց պէտք է դաէ, –ասաց պրն. Այվազեանը: Գալուստ Սահակեանն էլ ,ժառանգութեանէ այս քայլը քաղաքական կամակորութիւն որակեց: Ի վերջոյ, ընդդիմադիր խորհրդարանական ուժին յանդիմանեց նաեւ ԱԺ նախագահը: ,դուք անարդար վերաբերմունք ունէք Աժ-ի նկատմամբ: Յետոյ խօսում էք Աժ-ի արժանապատուութեան մասին: Եթէ որեւէ պատգամաւոր, որեւէ խմբակցութիւն, ցանկութիւն չունի ինքն իր արժանապատուութիւնը պահպանելու, պաշտպանելու, ինչի՞ մասին է խօսքը: Ին՞չ արդիւնաւէտ աշխատանքի մասին կարող է խօսք լինելէ, – յայտարարեց Յովիկ Աբրահամեանը: Յատկանշական է, որ կոալիցիոն ուժերից միայն Հհկ-ն էր դէմ խորհրդարանի աշխատանքները բօյկօտելուն: Եթէ Բհկ-ն ու Օեկ-ն անգամ դէմ էին, ապա դա ամենեւին չզգացուեց: Այնուհետեւ պայքարը շարունակուեց ՀՅԴ եւ ,ժառանգութիւնէ խմբակցութիւնների միջեւ: ,ժառանգութիւնըէ մեղադրում էր Դաշնակցութեանը կառավարութեան հետ պայքարում իրենց մենակ թողնելու մէջ: Ժառանգականները յայտարարեցին, որ բօյկօտելով Դաշնակցութիւնը նպաստում է օրէնքների ընդունմանը' դաշտը թողնելով իշխանութիւններին: Դաշնակցութիւնն էլ, թե' նիստին ներկայ լինելով' ,ժառանգութիւննէ ընդդիմութեան պատրանք է ստեղծում եւ լեգիտիմ դարձնում այդ օրէնքների քննարկումն ու քուէարկութիւնը: Արտահերթ նիստի երկրորդ օրն արդէն ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը յայտարարեց, թէ իրենց մտահոգութիւնները հաստատւում էն: Դաշնակցութիւնը, չնայած կարճ ժամանակին, հասցրել էր որոշ օրէնքների ծանօթանալ եւ առաջարկութիւններ ներկայացնել: Օրինակ' ,պետական գնումների մասինէ օրինագծում կառավարութիւնը, չունենալով քննարկման ժամանակ, այնուամենայնիւ մերժել էր առաջարկութիւնները: Պէտք է նշել, որ Դաշնակցութեան ընտրած պայքարի ձեւը տուեց որոշակի արդիւնք: Կառավարութիւնը դեկտեմբերի 16-ին արդէն արտահերթ նստաշրջանի օրակարգից հանեց մի շարք նախագծէր: Մասնաւորապէս, վարչապետից նամակ ստացուեց, ուր նշւում էր, որ օրակարգից հանուել էն հինգ կարեւոր օրինագծեր: ,իհարկէ, մեր կառավարութիւնն աւելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցութիւններում, քան սեփական ժողովրդի եւ Ազգային ժողովի...է, – ասաց Վահան Յովհաննիսեանը' հանրապետականների հետ նոր լեզուակռուի ,տօն տալովէ: Այսքանը վէճերի մասին: Գալով ԱԺ բուն աշատանքին, նշենք, որ իրականում այս ամէնը պարզաէս բլեֆ էր: Բանն այն է, որ մշտապէս խորհրդարանի քննարկմանն էն ներկայացւում մէկ քառօրեայի ընթացքում շատ աւելի մեծաթիւ օրէնքներ, քան այս անգամուայ 35 հարցն էր: Դրանց քննարկումն իրականացւում է մասամբ կամ լրիւ դատարկ դահլիճում, ելոյթ է ունենում ընդդիմութիւնը, ներկայացնում առաջարկներ, որոնք չէն ընդունւում: Իսկ օրէնքներն ընդունւում էն կոալիցիայի միանգամայն կողմ ձայներով: Սխալ կը լինի պնդել, թէ այս արտահերթն այդ առումով բացառութիւն էր: Երկրի զարգացման համար կարեւոր նշանակութիւն ունեցող շատ օրէնքներ մշտապէս ընդունւում էն առանց հակակշիռ փաստարկների: Նոյնն այս ագամ էր: Առանց ընդդիմութեան մասնակցութեան էլ առնուազն եօթ տասնեակ կողմ ձայներով ընդունուեցին բազմաթիւ օրէնքներ, որոնք ,կարգաւորելուէ էն մեր կեանքը հետայսու: Շատերը գուցէ չհասկացան էլ օրէնքի բովանդակութիւնը, կամ չէին էլ ծանօթացել դրան: Կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ գործ էն անում... Խաչիկ Սեւունց Պիոներ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը