2010թ.-ի 11 ամիսներին Հայաստանում նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ 1050 դէպքով աճել է հանցագործությունների թիւը<br />


2010թ.-ի 11 ամիսներին Հայաստանում նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ 1050 դէպքով աճել է հանցագործությունների թիւը

  • 17-12-2010 17:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում կատարուված հանցագործությունների ընդհանուր թիւը կազմել է 12914` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 11 864-ի դիմաց: Ինչպէս դեկտեմբերի 17-ին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ոստիկանութեան պետի առաջին տեղակալ, ոստիկանութեան գեներալ-մայոր Յունան Պողոսեանը, հանցագործությունների մօտ 8,8 տոկոսով կամ 1050 դէպքով աճը պայմանաւորուած է նրանով, որ ոստիկանութիւնում ակտիւացել է պայքարը լատենտային բնոյթ կրող հանցագործությունների յայտնաբերման, ինչպէս նաեւ յանցագործութիւնները հաշուառումից թաքցնելու արատաւոր պրակտիկան բացառելու ուղղութեամբ: 100 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիւը հանրապետութիւնում կազմել է 433 դէպք` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 399-ի դիմաց: Յանցաւորութեան մակարդակը առաւել բարձր է Երեւանում` 613, եւ Լոռվա մարզում` 436, իսկ առաւել ցածր Գեղարքունիքում` 263, եւ Արագածոտնում` 293: Այս տարուայ 11 ամիսներին 63 դէպքով աճել է առանձապես ծանր հանցագործությունների թուաքանակը` նախորդ տարուայ 277-ից հասնելով 340-ի, եւ հակառակը` 70 դէպքով նուազել է ծանր հանցագործությունների թիւը` 4630-ից դառնալով 4560: 3-ական աճել են սպանութեան փորձերի եւ սեռական անձեռնմխելիութեան դէմ ուղղուած դէպքերը, իսկ սպանութեան դէպքերը նուազել են` 73-ից հասնելով 42-ի: Նոյն ժամանակահատուածում 6 դէպքով աճել են կաշառակերութեան դէպքերը եւ կազմել 57: Նախորդ տարուայ 11 ամիսների համեմատ կտրուկ նուազել է հրազենի գործադրմամբ կատարուված հանցագործությունների թիւը` 92-ի դիմաց կազմելով 57: Հանցագործութիւններ կատարած անձանց թւում 254-ը օտարերկրացիներ են: Նոյն ամիսներին կատարուել են հանցագործութիւններ 126 օտարերկրացիների նկատմամբ: Շուրջ 3 տոկոսով աճել է հանցագործությունների բացայայտումը: 2010թ.-ի 11 ամիսների տուեալներով ոստիկանութեան 64 աշխատակիցների նկատմամբ յարուցուել են 36 քրէական գործեր, որոնցից 10-ը դատապարտուել են:
  -   Հասարակութիւն