Ժառանգութիւնը նամակ է յղել ՀՀ Վարչապետին<br /> <br />


Ժառանգութիւնը նամակ է յղել ՀՀ Վարչապետին

  • 16-12-2010 17:09:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
16 դեկտեմբերի 2010թ. Երեւան: Այսօր «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը պաշտօնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին` խնդրելով տեղեկացնել, թէ ինչ ընթացք է տրուել ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն», «Օրինաց Երկիր» եւ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութիւնների` ձկնաբուծութեան ոլորտի հրատապ խնդիրներին վերաբերող համատեղ գրութիւնը, որը Կառավարութիւն էր ուղարկուել ս.թ. նոյեմբերի 29-ին: Յիշեցնենք, որ Ազգային ժողովի չորս խմբակցութիւնները` «Ժառանգութիւնը», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը», «Օրինաց Երկիրը» եւ «Բարգաւաճ Հայաստանը» նոյեմբերի 29-ի վերոյիշեալ գրութեամբ ՀՀ վարչապետին առաջարկել էն. 1. Ժամանակաւորապէս դադարեցնել ձկնաբուծութեան ոլորտում իրաւասու մարմինների կողմից իրականացուող ստուգումները, քանի որ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում էն ոլորտը կարգաւորող ՀՀ օրէնքների երեք նախագծէր, ինչպէս նաեւ` դեկտեմբեր ամսուայ ընթացքում նախատեսուած էն խորհրդարանական լսումներ: 2. Միաժամանակ կազմակերպել ոլորտի շահագրգիռ կողմերի, պետական մարմինների եւ ԱԺ խմբակցութիւնների մասնակցութեամբ համատեղ քննարկում, որի ժամանակ դիտարկել հողերի կատեգորիաների նշանակութեան փոփոխման, ջրօգտագործման ծաւալների չափագրման տեսակի ընտրման, ջրահեռացման եւ ոլորտի զարգացման վերաբերեալ խնդիրները:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը