Ժառանգությունը նամակ է հղել ՀՀ Վարչապետին


Ժառանգությունը նամակ է հղել ՀՀ Վարչապետին

  • 16-12-2010 17:09:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
16 դեկտեմբերի 2010թ. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով տեղեկացնել, թե ինչ ընթացք է տրվել ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների` ձկնաբուծության ոլորտի հրատապ խնդիրներին վերաբերող համատեղ գրությունը, որը Կառավարություն էր ուղարկվել ս.թ. նոյեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի չորս խմբակցությունները` «Ժառանգությունը», «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը», «Օրինաց Երկիրը» եւ «Բարգավաճ Հայաստանը» նոյեմբերի 29-ի վերոհիշյալ գրությամբ ՀՀ վարչապետին առաջարկել են. 1. Ժամանակավորապես դադարեցնել ձկնաբուծության ոլորտում իրավասու մարմինների կողմից իրականացվող ստուգումները, քանի որ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում են ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների երեք նախագծեր, ինչպես նաեւ` դեկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսված են խորհրդարանական լսումներ: 2. Միաժամանակ կազմակերպել ոլորտի շահագրգիռ կողմերի, պետական մարմինների եւ ԱԺ խմբակցությունների մասնակցությամբ համատեղ քննարկում, որի ժամանակ դիտարկել հողերի կատեգորիաների նշանակության փոփոխման, ջրօգտագործման ծավալների չափագրման տեսակի ընտրման, ջրահեռացման եւ ոլորտի զարգացման վերաբերյալ խնդիրները:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play