Տիգրան Սարգսեանն ընդունել է Մարկ Հորթոնին<br />


Տիգրան Սարգսեանն ընդունել է Մարկ Հորթոնին

  • 15-12-2010 22:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր ընդունել է Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանեան առաքելութեան նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի Հայաստանի համագործակցութեան արդիւնքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի եւ Հայաստանի կառավարութեան հետ «Երկարաձգվող ֆինանսաւորման եւ Երկարաձգվող վարկաւորման եռամյա ծրագիրը»: Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսութեան զարգացմանն ուղղուած քայլերին ու տնտեսական քաղաքականութեան հիմնական ուղղութիւններին, մասնաւորապէս` հարկաբիւջետային քաղաքականութեանը, գնաճի խնդիրներին, ինչպէս նաեւ տնտեսութեան զարգացման հեռանկարներին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպութեան պատրաստակամութիւնը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարութեան ծրագրերի իրականացմանը:
  -   Տնտեսութիւն