Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին<br />


Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին

  • 15-12-2010 22:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի Հայաստանի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի եւ Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»: Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսության զարգացման հեռանկարներին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play