Զինծառայողների բնակարանային պայմանների բարելաւումը գտնւում է Հայաստանի ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում<br />


Զինծառայողների բնակարանային պայմանների բարելաւումը գտնւում է Հայաստանի ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում

  • 14-12-2010 21:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 14-ին այցելել է հակաօդային պաշտպանութեան զորամասերից մէկը, որտեղ ծանօթացել է զինծառայողների ծառայութեան պայմաններին: Կարեւորելով հակաօդային պաշտպանութեան զօրքերի դերը խաղաղութեան պահպանման գործում, Ս.Օհանյանը նշել է, որ Արցախեան պատերազմում ՀՕՊ զօրքերի ստեղծած աւանդոյթների պահպանմամբ, ինչպէս նաեւ գերազանց ծառայությամբ է հնարաւոր անառիկ պահել հայրենիքի խաղաղ երկինքը: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Ս.Օհանյանը մասնակցել է զորամասի սպաների համար նախատեսուած բնակելի շէնքի բացման արարողութեանը: Պաշտպանութեան նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելաւումը գտնւում է հանրապետութեան ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում, եւ մշտապէս ամէն ինչ արուելու է, որպէսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից եւ յստակօրէն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:
  -   Հասարակութիւն