Դեկտեմբերի 14-ին տեղի կ'ունենայ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգութեան մասին» միջազգային կոնֆերանս


Դեկտեմբերի 14-ին տեղի կ'ունենայ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգութեան մասին» միջազգային կոնֆերանս

  • 11-12-2010 18:23:34   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ից 16:30-ը Երեւանի «Կոնգրէս» հիւրանոցի «Պիկասոյ» դահլիճում տեղի կ'ունենայ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգութեան մասին» միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպում է Թեղուտի պաշտպանութեան խումբ հայաստանեան քաղաքացիական նախաձեռնութիւնը եւ Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանեան հասարակական կազմակերպութիւնը: Կոնֆերանսի նպատակն է բացայայտել եւ քննարկել փորձագէտների ու ոչ-կառավարական կազմակերպութիւնների մտահոգութիւնները` կապուած Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայուած է անդրսահմանային Դեբէդ գետի աւազանում, երկրաշարժերի ու սողանքների ենթակայ տարածքում: Միջազգային կոնֆերանսին հրաւիրուել էն Հայաստանի եւ Վրաստանի պետական կառոյցների, միջազգային կազմակերպութիւնների եւ կոնուենցիաների, հանքարդիւնահանող ընկերութիւնների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպութիւնների ներկայացուցիչներ, անկախ փորձագէտներ եւ լրագրողներ: Ըստ Թեղուտի պաշտպանութեան խմբի տարածած հաղորդագրութեան, կոնֆերանսի նախօրէին կազմակերպւում է այցելութիւն Թեղուտ` հանքավայրի ազդեցութեանը ենթակայ տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:
  -   Հասարակութիւն