ԱԺ խմբակցութիւնները` վերջին պաշտօնանկութիւնների մասին


ԱԺ խմբակցութիւնները` վերջին պաշտօնանկութիւնների մասին

  • 10-12-2010 18:19:37   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդարադատութեան նախարարի պաշտօնանկութեան խնդիրը գտնւում է բացառապէս երկրի նախագահի իրաւասութիւնների տիրոյթում, եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնն ի գիտութիւն է ընդունել տեղի ունեցած միջադէպը եւ դրան հետեւած նախարարի պաշտօնանկութիւնը: Ինչ վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեան պետին պատասխանատուութեան ենթարկելու հաւանականութեանը, ապա, եթէ եղել է միջադէպ, ուղղակի պատասխանատուները որոշակի պատժամիջոցների պէտք է ենթարկուէն: Դեկտեմբերի 10-ի ճեպազրոյցում այս կարծիքը յայտնեց Ազգային ժողովի Բհկ-ական պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը: «Մէկ բան յստակ է` մեր երկրում իրենց օրէնքից վեր դասող մարդիկ չպէտք է լինէն, եւ օրէնքի առջեւ հաւասար էն բոլորը: Կարծում եմ, յստակ մեկնաբանութիւն եղել է երկրի նախագահի կողմից, եւ լրացուցիչ մեկնաբանութիւնների կարիք այլեւս չկայ: Ի վերջոյ, կարեւոր է հանրային վստահութեան խնդիրը, գաղտնիք չէ, որ կար սպասում, թէ կը լինի յստակ արձագանք այս միջադէպի հետ կապուած»,-ասաց Ն.Զոհրաբեանը: Ըստ «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանի, նորանկախ Հայաստանում մինչ այժմ նախարարին պաշտօնից հեռացնելիս «երբեք բնութագրեր չէն եղել, այսինքն` նոր ֆորմատ է առաջանում, որ ցանկացած դէպքում հասարակութեանը տեղեակ է պահւում, թէ ինչի համար է նախարարը հրաժարական տալիս կամ ինչու է երկրի նախագահը նախարարին ազատում աշխատանքից»: Հանրապետական պատգամաւորի համոզմամբ, սա մէկ քայլ առաջ է: Նշուեց նաեւ, որ կուսակցութիւնում Երեւանի քաղաքապետի պաշտօնից հեռացած Գագիկ Բեգլարեանի հարցը չի քննարկուել: «ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ հրաւիրուելու դէպքում, բնականաբար, քննարկումներ կլինէն, բայց ելքերը, չեմ կարծում, որ սպասելի էն շատ, այսպէս, դաժանութեան մօտեցումներով»,-ասաց Գ.Սահակեանը, ով նաեւ ՀՀԿ փոխնախագահն է: Ըստ նրա, իրենք գնահատում էն Գագիկ Բեգլարեանի աշխատանքը քաղաքապետի պաշտօնում: «Առաւել եւս գնահատում ենք նրա հրաժարականը»,-ասաց նա: «Օրինաց Երկիր» խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանի համոզմամբ, իւրաքանչիւր պաշտօնեայ պէտք է իր պաշտօնին հարիր վարքագիծ ունենա: «Երեւոյթները դատապարտելի էն, հետեւանքները` նորմալ: Որեւէ քաղաքական ենթատեքստ այս ամէնի տակ չեմ տեսնում»,-ասաց նա: «Էս գնահատական չեմ տալու այնքան ժամանակ, մինչեւ չտեսնենք, որ պատժւում էն նաեւ սովորական, շարքային քաղաքացիներին ծեծող պաշտօնեաները եւ նրանց հարազատները: Էս չեմ գնահատելու, որ այս քայլն ուղղուելու, կամ նոր էջից սկսելու, կամ արատաւոր եւ մերժելի երեւոյթները դատապարտելու քայլ է, եթէ չբացայայտուէն լրագրողների նկատմամբ բռնարարքներ իրականացրած անձինք, այն պաշտօնատար անձինք, որոնց հարազատները եւ իրենք անձամբ բազմիցս նմանատիպ ծեծկռտուքներ էն իրականացրել»,-յայտարարեց ընդդիմադիր «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանը: Ըստ նրա, զարմանալի է, որ ծեծն իրականացրած պաշտօնեայի` ԴԱՀԿ ծառայութեան պետի, ազատման հրամանագիր չկայ, բայց կայ նրան չպատժած նախարարի ազատման հրամանագիր: «Էս սա կապում եմ աւելի շատ ներքաղաքական եւ այս նախընտրական իրավիճակի հետ: Արդարութեան հաստատումը, օրինականութեան հաստատումը, արատաւոր երեւոյթների մերժումը, իմ տպաւորութեամբ, այս պահին գոնէ առնուազն շղարշ էն` քօղարկելու այն, ինչ կատարւում է իշխանութեան դաշտում, եւ որի նպատակն ուղղակի ապագայ խորհրդարանական ընտրութիւններն էն»: Ըստ «ՀՅԴ» խմբակցութեան քարտուղար Արտուշ Շահբազեանի, դատելով արձագանքներից տեսանելի է, թէ ինչքան մեծ է հասարակութեան մէջ իրական փոփոխութիւնների ցանկութիւնը: «Իսկապէս հանդուրժելի չէ այն վիճակը, որ մեզ մօտ խնդիրների պարզաբանումը շատ յաճախ իրականացւում է «անասնական» ճանապարհով, այնպէս, ինչպէս ջունգլիներում է ընդունուած: Համոզուելու համար պէտք է տեսնենք, որ կատարուածը ոչ թէ դրուագներ էն, որոնք ունէն որոշակի սուբյեկտիւ պատճառներ, այլ հիմքում ունէն որոշակի օրինաչափութիւններ, որոնց նպատակն է այս վիճակն այլեւս չհանդուրժելով, ձեռնարկել իրական փոփոխութիւնների գործընթաց»,-ասաց Ա.Շահբազեանը: Նոյն խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանն էլ կարծիք յայտնեց, որ պաշտօնանկ արուած Գէորգ Դանիէլեանն «այն հազուագիւտ պաշտօնատար անձանցից է, ով յամենայնդէպս իր բարեկրթութեամբ, մասնագիտական ունակութիւններով այսօր պահանջուած անձ է Հայաստանի Հանրապետութիւնում»:
  -   Քաղաքական