Ըստ «Թրանսփերենսի ինտերնեշնլ»-ի, իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանութիւնը<br />


Ըստ «Թրանսփերենսի ինտերնեշնլ»-ի, իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանութիւնը

  • 09-12-2010 17:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոռուպցիան համակարգային բնոյթ ունեցող ախտ է եւ դրա դէմ պայքարը նույնպես պէտք է կրի համակարգային բնոյթ` բոլոր ոլորտներում փոխկապակցված եւ հետեւողական քայլերի միջոցով: Այս մասին Կոռուպցիայի դէմ պայքարի համաշխարհային օրը` դեկտեմբերի 9-ին, յայտարարել է «Թրանսփերենսի ինտերնեշնլ» կազմակերպութեան հակակոռուպցիոն կենտրոնը: Յայտարարութեյան մէջ նշւում է, որ կոռուպցիոն բուրգի գագաթը չպէտք է լինի անձեռնմխելի. համակարգային պայքարն անհնարին է, եթէ երկրում առկայ է անպատժելիութեան մթնոլորտ: «Բիզնեսը եւ քաղաքականութիւնը պէտք է յստակ տարանջատուեն. իրար սերտաճած քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանութիւնը, իսկ բացարձակ իշխանութիւնը չի կարող գոյատեւել առանց կոռուպցիայի»,- ասւում է յայտարարութիւնում: Ըստ Կենտրոնի, կոռուպցիայի դէմ համակարգային պայքար նշանակում է պայքար նրա բոլոր, այդ թւում այնպիսի վտանգաւոր դրսեւորումների դէմ, ինչպիսին են քաղաքական կոռուպցիան եւ իշխանութեան զավթումը: Իսկ դա նշանակում է, որ պէտք է յարգուեն մարդու իրաւունքներն ու ազատութիւնները, դատական համակարգը պէտք է անկախ լինի, իսկ մամուլը չհալածվի, անցկացուեն արդար ու մրցակցային ընտրութիւններ:
  -   Հասարակութիւն