Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնած «Աջակցութիւն ընտանիքներին» ծրագիրը<br />


Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնած «Աջակցութիւն ընտանիքներին» ծրագիրը

  • 08-12-2010 14:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնը Հայաստանեան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսեց «Աջակցութիւն ընտանիքներին» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսւում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանեան թեմերի առաջնորդների օրհնութեամբ, ըստ կազմուած ժամանակացոյցի, քահանաների այցելութիւններ իրենց հովվության ներքոյ գտնուող դպրոցներ, որտեղ մանկավարժների եւ ծնողների հետ հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը կը խօսեն ընտանիքի, իբրեւ հասարակութեան յենք, արդի հիմնախնդիրների, քրիստոնեական ընտանիքի առողջացման անհրաժեշտութեան մասին` անդրադառնալով Հայ Եկեղեցու արժեհամակարգի եւ ընտանեկան աւանդոյթների պահպանման հարցերին: Դպրոցներին եւ ծնողներին կտրամադրուի նաեւ թեմատիկ հոգեւոր գրականութիւն: Ծրագրի մեկնարկից առաջ դեկտեմբերի 6-8-ին Ծաղկաձորի Կեչառիս համալիրում ծխական քահանաների մասնակցութեամբ տեղի է ունեցել բովանդակային եւ մեթոդական բնոյթի դասընթաց, որին բանախօսութեամբ հանդէս են եկել Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Ազգային ժողովի պատգամաւորներ, Կրթութեան գերատեսչութեան եւ ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցիչներ եւ այլոք: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, ծրագրի յաջորդ փուլը կեանքի կկոչուի 2010-2011 ուստարուայ երկրորդ կիսամեակի ընթացքում:
  -   Հասարակութիւն