Տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ<br />


Տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ

  • 07-12-2010 14:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԵԾԱՄՈՐ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ տեղի են ունեցել հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Տ. Յարութիւն աբեղայ Կիրակոսեանը, աւարտելով հովուական ծառայութիւնը Գերմանիայի Հայոց թեմում, նշանակուել է Սուրբ Գեղարդավանքի վանահայր: ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հոգեւոր սպասաւոր Տ. Տիրան քահանա Աւագեանը ծառայութեան է կոչուել ՀՀ Զինուած ուժերի Հոգեւոր առաջնորդությունում: Արագածոտնի թեմում ժամանակաւոր ծառայութեան կոչուած Տ. Գնել քահանա Գաբրիէլեանն իր հոգեւոր սպասաւորութիւնը կշարունակի Գերմանիայի Հայոց թեմում:
  -   Հասարակութիւն