Դեկտեմբերի 8-9-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Դեկտեմբերի 8-9-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 06-12-2010 19:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արզնի-1 - Երեւան» ջրատարի վրայ իրականացyող վթարավերականգնողական աշխատանքների հետ կապուած դեկտեմբերի 8-ի ժամը 10-ից մինչեւ դեկտեմբերի 9-ի ժամը 22-ը կջրազրկվեն Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասը, թիւ 1 մանկական հիւանդանոցն ու հարակից բժշկական հաստատութիւնները, Չարենց, Երուանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան, Հերացի փողոցները, Այգեստան թաղ. 1-8 փողոցները, Նար-Դոս փ. 40-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր, Քրիստաֆորի փ. 35-ից բարձր, Ալեք Մանուկեան փ. 7-ից բարձր հասցէները եւ հարակից տարածքները, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցը, Սարի-Թաղի շարքերը եւ մասամբ Նոր Բութանիա թաղամասը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից, Արաբկիր վարչական շրջանի ողջ տարածքում կնկատվի ջրի ճնշման անկում, ջրամատակարարման ժամանակացոյցի խախտում, բազմաբնակարան շէնքերի վերին հարկերի ջրազրկում:
  -   Հասարակութիւն