Դեկտեմբերի 8-9-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Դեկտեմբերի 8-9-ին մասամբ կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 06-12-2010 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արզնի-1 - Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 8-ի ժամը 10-ից մինչեւ դեկտեմբերի 9-ի ժամը 22-ը կջրազրկվեն Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասը, թիվ 1 մանկական հիվանդանոցն ու հարակից բժշկական հաստատությունները, Չարենց, Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան, Հերացի փողոցները, Այգեստան թաղ. 1-8 փողոցները, Նար-Դոս փ. 40-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր, Քրիստաֆորի փ. 35-ից բարձր, Ալեք Մանուկյան փ. 7-ից բարձր հասցեները եւ հարակից տարածքները, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցը, Սարի-Թաղի շարքերը եւ մասամբ Նոր Բութանիա թաղամասը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից, Արաբկիր վարչական շրջանի ողջ տարածքում կնկատվի ջրի ճնշման անկում, ջրամատակարարման ժամանակացույցի խախտում, բազմաբնակարան շենքերի վերին հարկերի ջրազրկում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play