Կառավարութեան «www.e-gov.am»-ը լաւագոյն նորարարական կայքն է Հայաստանում
06-12-2010 13:56:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ArmNet Awards 2010 էլեկտրոնային կայքերի մրցոյթը եզրափակող մրցանակաբաշխութեան պաշտօնական արարողութիւնը:
«Լաւագոյն նորարարություն» անուանակարգում միջազգային ժիւրիի կողմից միաձայն լաւագոյնն է ճանաչուել ՀՀ կառավարութեան www.e-gov.am կայքը: Մասնաւորապէս, բարձր է գնահատուել www.e-gov.am նախագծի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրայ ներդրուած էլեկտրոնային գործիքների դերը ժողովրդավարացման գործընթացներում:
ArmNet Awards 2010 մրցույթն անցկացուել է երկու փուլով 7 անուանակարգերում` դիզայն եւ հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակութիւն, տարուայ առաջընթաց, գլխաւոր մրցանակ եւ ժողովրդական ընտրություն: Մրցոյթին մասնակցում էին 2008-2010թթ.-ի ընթացքում հայկական շուկայի համար ստեղծուած, Հայաստանի, հայերի, հայկական սփիւռքի մշակոյթը, պատմութիւնը, խնդիրները ներկայացնող եւ ամբողջութեամբ Հայաստանում գրանցուած ընկերութեան կողմից պատրաստուած էլեկտրոնային կայքերը: