Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների միջեւ կայացաւ հիւպատոսական եօթերորդ համատեղ նիստը<br />


Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների միջեւ կայացաւ հիւպատոսական եօթերորդ համատեղ նիստը

  • 03-12-2010 15:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-2-ին Երեւանում կայացաւ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ հիւպատոսական եօթերորդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրաւական, հասարակական եւ արարողակարգային հարցեր: Նիստի արդիւնքում երկու երկրների արտգործնախարարությունների հիւպատոսական վարչութիւնների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր: Նիստին ՀՀ ԱԳՆ հիւպատոսական վարչութեան, «Պետական արարողակարգի ծառայութիւն» գործակալութեան ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ Ոստիկանութեան անձնագրերի եւ վիզաների վարչութեան պետի տեղակալը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպումներ կազմակերպուեցին նաեւ իրանական պատուիրակութեան եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերեանի, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Յունան Պողոսեանի, ՀՀ արդարադատութեան նախարարութեան ներկայացուցիչների միջեւ:
  -   Քաղաքական