ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդունած փաստաթուղթը հանգրուանային է, գտնոււմ է Ռուբեն Սաֆրաստեանը <br />


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդունած փաստաթուղթը հանգրուանային է, գտնոււմ է Ռուբեն Սաֆրաստեանը

  • 01-12-2010 23:40:42   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅԵԱՆ Տապան։ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն ընդունել են մի փաստաթուղթ, որը հանգրուանային նշանակութիւն ունի, քանի որ ներառում է մի քանի կարեւոր կէտեր։ «Նովոստի-արմենիայ» մամուլի միջազգային կենտրոնում հրաւիրուած դեկտեմբերի 1-ի ասուլիսում այսպիսի գնահատական տուեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանը, յաւելելով, որ «Աստանայում արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել՝ տեղի ունեցաւ այն, ինչ սպասւում էր»։ Ռ.Սաֆրաստեանը կարեւորեց, որ Աստանայում ընդունուած փաստաթղթում գերակայութիւն չի տրւում որեւէ սկզբունքի, թէեւ, յայտնի է, որ Ադրբեջանը ցանկանում է աշխարհի առջեւ կարեւորել միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Ըստ վերլուծաբանի, կարեւոր է նաեւ այն, որ ընդունուել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդրի վերաբերեալ առանձին փաստաթուղթ։ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնը գտնում է, որ Աստանայում ընդունուած փաստաթղթում կարեւոր է նաեւ այն, որ յատուկ ուշադրութիւն է դարձւում զինադադարի ռեժիմի պահպանմանը։ «Ըստ էութեան, այս նոր փաստաթուղթը փաստում է այն, որ խնդրի խաղաղ կարգաւորումը երկընտրանք չունի»,– ասաց նա։ Ռուբեն Սաֆրաստեանը շեշտեց, որ ընդունուած փաստաթուղթը արձանագրում է Մինսկի խմբի կատարած աշխատանքը եւ այն, որ ԼՂ հակամարտութեան համար լուծման լաւագոյն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ «Սա մի փաստաթուղթ է, որը կարող է նպաստել բանակցային գործընթացի յետագայ խորացմանը»,– եզրակացրեց Ռուբեն Սաֆրաստեանը։
  -   Քաղաքական