ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդունած փաստաթուղթը հանգրվանային է, գտնոււմ է Ռուբեն Սաֆրաստյանը <br />


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդունած փաստաթուղթը հանգրվանային է, գտնոււմ է Ռուբեն Սաֆրաստյանը

  • 01-12-2010 23:40:42   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն ընդունել են մի փաստաթուղթ, որը հանգրվանային նշանակություն ունի, քանի որ ներառում է մի քանի կարեւոր կետեր։ «Նովոստի-Արմենիա» մամուլի միջազգային կենտրոնում հրավիրված դեկտեմբերի 1-ի ասուլիսում այսպիսի գնահատական տվեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, հավելելով, որ «Աստանայում արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել՝ տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր»։ Ռ.Սաֆրաստյանը կարեւորեց, որ Աստանայում ընդունված փաստաթղթում գերակայություն չի տրվում որեւէ սկզբունքի, թեեւ, հայտնի է, որ Ադրբեջանը ցանկանում է աշխարհի առջեւ կարեւորել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ըստ վերլուծաբանի, կարեւոր է նաեւ այն, որ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի վերաբերյալ առանձին փաստաթուղթ։ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ Աստանայում ընդունված փաստաթղթում կարեւոր է նաեւ այն, որ հատուկ ուշադրություն է դարձվում զինադադարի ռեժիմի պահպանմանը։ «Ըստ էության, այս նոր փաստաթուղթը փաստում է այն, որ խնդրի խաղաղ կարգավորումը երկընտրանք չունի»,– ասաց նա։ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ ընդունված փաստաթուղթը արձանագրում է Մինսկի խմբի կատարած աշխատանքը եւ այն, որ ԼՂ հակամարտության համար լուծման լավագույն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ «Սա մի փաստաթուղթ է, որը կարող է նպաստել բանակցային գործընթացի հետագա խորացմանը»,– եզրակացրեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play