Հայաստանում կենսաթոշակներ կը ստանան միայն նրանք, ում տուեալները ճշգրտուած են


Հայաստանում կենսաթոշակներ կը ստանան միայն նրանք, ում տուեալները ճշգրտուած են

  • 04-05-2011 19:19:04   | Հայաստան  |  Հասարակութիւն
Այսուհետ ՀՀ բոլոր թոշակառուները իրենց թոշակները կարող են ստանալ տուեալ ամսուայ երկրորդ աշխատանքային օրուանից սկսած: Ընդ որում` փոստային բաժանմունքներից կտեղեկացնեն, թէ փոստերից, բանկերից գումարը օրուայ որ ժամերին կարելի է ստանալ եւ փոստային բաժանմունքի աշխատակիցը երբ կարող այն բերել թոշակառուի տուն, ընդ որում Հայաստանի մարզերում եւ Երեւանում պէտք է իրականացուի թոշակների միաժամանակեայ զուգահեռ վճարումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտէմ Ասատրեանը: Արտէմ Ասատրեանի տուեալներով` ներկայ պահին թոշակներ յատկացւում են 30 հազար անձանց, որոն տուեալները ճշգրտուած. «Միեւնոյն ժամանակ կան նաեւ խնդրահարոյց տուեալներով կենսաթոշակառուներ, որոնց տուեալները, համադրելով այլ տեղեկատուական բազաների տուեալների հետ առաջացել են տարբերութիւններ»: Իսկ ճշգրտման համար կայ երկու տարբերակ. «Տարբերակ մէկ` կենսաթոշակ նշանակող տարածքային բաժինները իրենց ունեցած տեղեկատուութեան հիման վրա, որոնք որ առկայ են տաածքային բաժիններում ձեւակերպում են համպատասխան տեղեկանքը, ճշգրտումն անում են եւ ուղարկում առանց կենսաթոշակառուի այցելութեան: Բայց, երբ տարածքային բաժնում համապատասխան տեղեկատուութիւն չկա, քաղաքացի համապատասխան փոստային բաժանմունք պէտք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ կամ հաշմանդամութեան կարգը հաստատող փաստաթուղթ: Յետո, կը ճշգրտուեն տուեալները եւ վճարումը կ'իարկանացուի»,- նշում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը: Արտէմ Ասատրեանը նշել է, որ ճշգրտումները կ'ընթանան այնքան ժամանակ, մինչեւ կը կազմուի կենսաթոշակառուների յստակ ցուցակ, ինչպէս նաեւ յաւելել է, որ առաջիկայում Հայաստանում կենսաթոշակների բարձրացում չի սպասւում: Յիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակի բարձրացում վերջին անգամ եղել է նախորդ տարուայ նոյեմբերի մէկին:
  -   Հասարակութիւն