Հայաստանում կենսաթոշակներ կստանան միայն նրանք, ում տվյալները ճշգրտված են


Հայաստանում կենսաթոշակներ կստանան միայն նրանք, ում տվյալները ճշգրտված են

  • 04-05-2011 19:19:04   | Հայաստան  |  Հասարակություն
Այսուհետ ՀՀ բոլոր թոշակառուները իրենց թոշակները կարող են ստանալ տվյալ ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից սկսած: Ընդ որում` փոստային բաժանմունքներից կտեղեկացնեն, թե փոստերից, բանկերից գումարը օրվա որ ժամերին կարելի է ստանալ եւ փոստային բաժանմունքի աշխատակիցը երբ կարող այն բերել թոշակառուի տուն, ընդ որում Հայաստանի մարզերում եւ Երեւանում պետք է իրականացվի թոշակների միաժամանակյա զուգահեռ վճարումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Արտեմ Ասատրյանի տվյալներով` ներկա պահին թոշակներ հատկացվում են 30 հազար անձանց, որոն տվյալները ճշգրտված. «Միեւնույն ժամանակ կան նաեւ խնդրահարույց տվյալներով կենսաթոշակառուներ, որոնց տվյալները, համադրելով այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ առաջացել են տարբերություններ»: Իսկ ճշգրտման համար կա երկու տարբերակ. «Տարբերակ մեկ` կենսաթոշակ նշանակող տարածքային բաժինները իրենց ունեցած տեղեկատվության հիման վրա, որոնք որ առկա են տաածքային բաժիններում ձեւակերպում են համպատասխան տեղեկանքը, ճշգրտումն անում են եւ ուղարկում առանց կենսաթոշակառուի այցելության: Բայց, երբ տարածքային բաժնում համապատասխան տեղեկատվություն չկա, քաղաքացի համապատասխան փոստային բաժանմունք պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ կամ հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ: Հետո, կճշգրտվեն տվյալները եւ վճարումը կիարկանացվի»,- նշում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ ճշգրտումները կընթանան այնքան ժամանակ, մինչեւ կկազմվի կենսաթոշակառուների հստակ ցուցակ, ինչպես նաեւ հավելել է, որ առաջիկայում Հայաստանում կենսաթոշակների բարձրացում չի սպասվում: Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակի բարձրացում վերջին անգամ եղել է նախորդ տարվա նոյեմբերի մեկին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play