Առաջիկայում կգործի «Ազգային Համագործակցութեան Ցանց» բազմակողմանի ծառայութիւններ մատուցող պորտալը<br />


Առաջիկայում կգործի «Ազգային Համագործակցութեան Ցանց» բազմակողմանի ծառայութիւններ մատուցող պորտալը

  • 04-11-2010 18:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին Երեւանի «Էրեբունի Պլազա» հիւրանոցում տեղի կունենայ «Ազգային Համագործակցութեան Ցանց» բազմակողմանի ծառայութիւններ մատուցող պորտալի մեկնարկային շնորհանդէսը: Նախաձեռնողներն են` ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնը եւ ՀՀ Հանրային խորհրդի «Ձեռնարկատիրութեան եւ սպառողների շահերի պաշտպանութեան» յանձնաժողովը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Ազգային Համագործակցութեան Ցանցի ստեղծման հիմնական նպատակն է ՏՀՏ ոլորտում ձեւաւորել բազմակողմանի ծառայութիւններ մատուցող, համաշխարհային համապատասխան կայքերի հետ ինտեգրուելու, իր մէջ այլ կայքեր ինտեգրելու հնարաւորութիւններ ունեցող մի պորտալ, որը գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման համար նպաստաւոր պայմաններ կստեղծի քաղաքացիների համար` անկախ նրանց բնակութեան եւ գործունէութեան վայրերից: Այն նաեւ հնարաւորութիւն կընձեռի բարենպաստ պայմաններ ստեղծել մշակոյթային արժէքների պահպանման եւ զարգացման, տնտեսութեան հզօրացման, Հայրենիք-Սփիռք կապերի խորացման համար:
  -   Տնտեսութիւն