Տօն Կաթուղիկէ Ս. Էջմիածնի


Տօն Կաթուղիկէ Ս. Էջմիածնի

  • 27-05-2016 15:20:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 29-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Կաթուղիկէ Ս. Էջմիածնի բերկրառատ տօնը: 
Տօնի առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ:
 
 Օրուայ կապակցութեամբ, ի շարս բազում ուխտաւորների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանելու նաեւ Տաւուշի թեմի ուխտաւորները` Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի, մարզպետի, համայնքապետերի առաջնորդութեամբ:
Պատարագիչն է լինելու Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը: 
Հաւարտ Պատարագի սրբազան արարողութեան, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կը կատարուի Ս. Էջմիածնի մաղթանք:
 
  -   Մամլո հաղորդագրություն