Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ֆրանսիայի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ֆրանսիայի նախագահին

  • 15-07-2016 17:43:22   |   |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուայ Օլանդին երէկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ: 
 
«Խստօրէն դատապարտում ենք մարդկային կեանքի դէմ ուղղուած այդօրինակ անմարդկային ոճրագործութիւնը եւ, յանուն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զօրակցութիւնն ու վշտակցութիւնն ենք յայտնում Ձեզ, զոհուածների ընտանիքներին ու հարազատներին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին», -ասուած է Նորին Սրբութեան ցաւակցագրում:
Աղօթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար` Նորին Սրբութիւնը հայցել է Բարձեալն Աստծուց մխիթարութիւն պարգեւել մահացածների հարազատներին, իսկ ահաբեկչութիւնից տուժածներին շուտափոյթ առողջութիւն:
 
  -   Մամլո հաղորդագրություն