ԵՀԽ «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցութիւն Կիպրոսում


ԵՀԽ «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցութիւն Կիպրոսում

  • 14-10-2016 15:32:49   |   |  Մամլո հաղորդագրություն
 
 
Հոկտեմբերի 6-13-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնութեամբ եւ Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու հրաւէրով Պարալիմնի քաղաքում (Կիպրոս) տեղի ունեցաւ ԵՀԽ «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցութիւն: 
Մասնակից շուրջ 30 աստուածաբանների եւ Եկեղեցիների ներկայացուցիչների քննարկման նիւթը «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի կողմից դեռեւս 2012 թ. Հագիայ Նապայում ներկայացուած «Եկեղեցու միասնական տեսլականը» փաստաթուղթն էր եւ դրա վերաբերեալ ԵՀԽ անդամ Եկեղեցիների կողմից ներկայացուած կարծիքները: Յիշեալ փաստաթուղթն անդրադառնում է հիմնականում Եկեղեցու դերին եւ առաքելութեանը, ինչպէս նաեւ արծարծում ցայսօր Քրիստոնէական Եկեղեցիների բաժանման պատճառ հանդիսացող եկեղեցաբանական խնդիրները:
Խորհրդակցութեանը Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացրեցին ԵՀԽ գործադիր մարմնի անդամ Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը (ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ) եւ «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի անդամ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանը (Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւիայի Հայրապետական պատուիրակութիւն):
Խորհրդակցութիւնը բացուեց Կոնստանցիայի Միտրոպոլիտ Ն.Ա. Վասիլիոսի (Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցի) բարիգալստեան խօսքով, ելոյթներով հանդէս եկան «Հաւատք եւ կարգ» յանձնախմբի մոդերատորներ Սասսիմի Միտրոպոլիտ Ն.Ա. Գեննադիոսը (Տիեզերական Պատրիարքութիւն) եւ Դամիետտայի Միտրոպոլիտ Ն.Ա. Անբայ Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի):  
Ժողովականներին իր պատգամը փոխանցեց նաեւ ԵՀԽ գլխաւոր քարտուղար Օլաւ Թուեյթը՝ մաղթելով խորհրդակցութեան մասնակիցներին արդիւնաւէտ աշխատանք եւ ամենայն բարիք:
Հոկտեմբերի 9-ին, հաւարտ Ս. Պատարագի, ժողովականներին Նիկոսիայի իր նստավայրում ընդունեց Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու պետ, Նովայ Իւստինիանայի եւ Համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Նորին Ամենապատուութիւն Խրիսոստոմոս Բ-ը:
Աստուածաբանական քննարկումների արդիւնքներն ամփոփուեցին առանձին փաստաթղթում, որն առաջիկային կը ներկայացուի ԵՀԽ «Հաւատք եւ կարգ» յանձնախմբին:
 
  -   Մամլո հաղորդագրություն