2009թ.-ի ընթացքում Հայաստանի նախագահի հրամանագրով 4 323<br /> անձի շնորհուել է ՀՀ քաղաքացիություն<br />


2009թ.-ի ընթացքում Հայաստանի նախագահի հրամանագրով 4 323
անձի շնորհուել է ՀՀ քաղաքացիություն

  • 29-01-2010 16:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ընթացքում ձեւակերպուել է ՀՀ քաղաքացու 191 451 անձնագիր: Ըստ ՀՀ Ոստիկանութեան օպերատիւ հաղորդագրութիւնների ամփոփագրի, Անձնագրային եւ վիզաների վարչութեան տարածքային անձնագրային ծառայութիւնների կողմից տպագրուել է 178 092 անձնագիր: Ըստ բնակութեան վայրի հաշուառուել է` 142 726, հաշուառումից հանուել է 86 632 քաղաքացի: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու եւ քաղաքացիությունից դուրս գալու կապակցութեամբ անցած տարի կազմուել եւ ընթացք է տրուել 6 725 քաղաքացու գործի: ՀՀ նախագահի հրամանագրով 4 323 անձի շնորհուել է ՀՀ քաղաքացիություն: Այլ պետութեան քաղաքացիություն ընդունելու կապակցութեամբ դադարեցուել է 427 անձանց ՀՀ քաղաքացիությունը:
  -   Հասարակութիւն