Երեւանի թիւ 10 ընտրատարածքում ԱԺ-ի պատգամաւորի լրացուցիչ<br /> ընտրութիւնների նախնական արդիւնքներով յաղթել է Արա Սիմոնեանը<br />


Երեւանի թիւ 10 ընտրատարածքում ԱԺ-ի պատգամաւորի լրացուցիչ
ընտրութիւնների նախնական արդիւնքներով յաղթել է Արա Սիմոնեանը

  • 11-01-2010 11:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի թիւ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորի մեծամասնական ընտրակարգով յունվարի 10-ին անցկացուած լրացուցիչ ընտրութիւնների նախնական արդիւնքներով յաղթել է «Ազգային Միաբանութիւն» կուսակցութեան անդամ Արա Սիմոնեանը: Նրա օգտին քուէարկել է 7 622 ընտրող: Միւս երկու թեկնածուները` անկուսակցական, «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Մարքսիստական կուսակցութեան նախագահ Դավիթ Յակոբեանը, համապատասխանաբար ստացել են 5 023 եւ 299 քվեներ: Ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած տուեալների, ընտրատարածքի ընտրողների 55 851 ընդհանուր թուից քուէարկութեանը մասնակցել են 13 380-ը: 438 քվեաթերթիկ ճանաչուել է անվաւեր: Անճշտութիւնների չափը 8 է: Յիշեցնենք, որ թիւ 10 ընտրատարածքից 2007թ.-ի խորհրդարանական ընտրութիւններում ընտրուած Խաչատուր Սուքիասյանի պատգամաւորական լիազորութիւնները վաղաժամկէտ դադարեցուել են` հրաժարականի մասին դիմումի հիման վրայ:
  -   Քաղաքական