Բակո Սահակեանն ընդունել է «Մեսրոպ Մաշտոց» արշաւախմբի<br /> ղեկավար Զորի Բալայեանին<br />


Բակո Սահակեանն ընդունել է «Մեսրոպ Մաշտոց» արշաւախմբի
ղեկավար Զորի Բալայեանին

  • 28-12-2009 16:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «Մեսրոպ Մաշտոց» արշաւախմբի ղեկավար Զորի Բալայեանի եւ «Արմէնիա» առագաստանաւի անձնակազմի հետ եւ շնորհաւորել նրանց նաւարկութեան առաջին փուլի յաջող աւարտի կապակցութեամբ: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, Բ.Սահակեանը նշել է, որ արշաւախմբի կողմից իրականացyող նախաձեռնութիւնը առանձնայատուկ նշանակութիւն ունի ողջ հայ ժողովրդի համար եւ հանդիսանում է հայի հաւատքի, խիզախութեան, կամքի եւ միասնականութեան եւս մէկ վկայութիւն:
  -   Քաղաքական