Հայաստանի Պատւոյ հիւպատոսը Խարկովում նշանակուել է քաղաքապետի
խորհրդական
13-11-2009 12:30:00 | | Քաղաքական
ԽԱՐԿՈՎ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Խարկովի
քաղաքապետի նոյեմբերի 10-ի յանձնարարականով Խարկով քաղաքում
Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ հիւպատոս Արմէն Ասլանեանը
նշանակուել է քաղաքապետի միջազգային կապերի գծով խորհրդական`
հասարակական հիմունքներով: Խարկովի քաղաքային խորհրդի պաշտօնական
կայքէջի հաղորդագրութեան համաձայն, նոր խորհրդականի առաջին
հանձնարարություններից մէկն է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի
2010 թուականի ապրիլին Խարկով կատարելիք այցի նախապատրաստումը,
ինչպէս նաեւ Խարկով քաղաքի եւ Հայաստանի Հանրապետութեան
բազմաբնոյթ համագործակցութեան զարգացումը եւ միջազգային
գործունէութեան այլ ասպեկտներ:
Տեղեկանք` Խարկով քաղաքում Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ
հիւպատոսութիւնը սկսել է իր աշխատանքները 2009 թուականի
սեպտեմբերից: Այդ ընթացքում Խարկով քաղաքի եւ Խարկովի շրջանի
պաշտօնական պատուիրակութիւնները այցելել են Հայաստան եւ
բանակցութիւններ վարել տնտեսական եւ հումանիտար ոլորտներում
համագործակցութեան շուրջ: Խարկովի եւ Երեւանի քաղաքապետարանների
միջեւ կապերը զարգանում են 2008 թուականից: