Հայաստանի Պատւոյ հիւպատոսը Խարկովում նշանակուել է քաղաքապետի<br /> խորհրդական<br />


Հայաստանի Պատւոյ հիւպատոսը Խարկովում նշանակուել է քաղաքապետի
խորհրդական

  • 13-11-2009 12:30:00   |   |  Քաղաքական
ԽԱՐԿՈՎ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Խարկովի քաղաքապետի նոյեմբերի 10-ի յանձնարարականով Խարկով քաղաքում Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ հիւպատոս Արմէն Ասլանեանը նշանակուել է քաղաքապետի միջազգային կապերի գծով խորհրդական` հասարակական հիմունքներով: Խարկովի քաղաքային խորհրդի պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան համաձայն, նոր խորհրդականի առաջին հանձնարարություններից մէկն է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանի 2010 թուականի ապրիլին Խարկով կատարելիք այցի նախապատրաստումը, ինչպէս նաեւ Խարկով քաղաքի եւ Հայաստանի Հանրապետութեան բազմաբնոյթ համագործակցութեան զարգացումը եւ միջազգային գործունէութեան այլ ասպեկտներ: Տեղեկանք` Խարկով քաղաքում Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ հիւպատոսութիւնը սկսել է իր աշխատանքները 2009 թուականի սեպտեմբերից: Այդ ընթացքում Խարկով քաղաքի եւ Խարկովի շրջանի պաշտօնական պատուիրակութիւնները այցելել են Հայաստան եւ բանակցութիւններ վարել տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցութեան շուրջ: Խարկովի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ կապերը զարգանում են 2008 թուականից:
  -   Քաղաքական