Ռոստովի էկոնոմիկայի եւ կառավարման միջազգային ինստիտուտում<br /> տոնեցին Դոնի Նախիջեւան քաղաքի 230-ամեակը<br />


Ռոստովի էկոնոմիկայի եւ կառավարման միջազգային ինստիտուտում
տոնեցին Դոնի Նախիջեւան քաղաքի 230-ամեակը

  • 23-10-2009 17:00:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռոստովի էկոնոմիկայի եւ կառավարման միջազգային ինստիտուտում հիմք դրուեց ուսանողական գիտաժողովներ անցկացնելու նոր աւանդոյթի, նուիրուած ԱՊՀ երկրների դարակազմիկ տարեթուերին կամ պետական տոներին: Առաջին նշանաւոր յոբելեանը, որ նշուեց ինստիտուտում, Դոնի Նախիջեւան քաղաքի, իբրեւ Ռուսաստանի հայութեան կենտրոնի եւ ռուս-հայկական ազգամիջեան յարաբերութիւնների ռազմավարական գործընկերոջ, 230-ամեակի տոնակատարությունն էր: Ինչպէս հաղորդում է miasin.ru-ն, գիտաժողովին ներկայ էին Ուկրաինայի եւ Ռումինիայի հիւպատոսները, քաղաքային դումայի պատգամաւորներ, Նոր Նախիջեւանի վարչակազմի, կազակութեան եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացւում էր մի քանի ուղղութիւններով` զեկուցումների ընթերցում, մշակոյթային ծրագիր եւ ուսանողների ու գիտաժողովի հիւրերի զրույց Սուրբ Աստուածածին եկեղեցու (Ռոստովի մարզի Մեծ Սալեր գիւղ) քահանա Տեր-Անանիայի (Բաբայեան) հետ:
  -   Մշակոյթ