Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում բացուեց<br /> Հայ մշակոյթային կենտրոնի շէնքը<br />


Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում բացուեց
Հայ մշակոյթային կենտրոնի շէնքը

  • 20-10-2009 17:15:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2009 թ. հոկտեմբերի 17-ին Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա ստանիցայում կայացաւ Ստարոկոսունսկայայի Հայ մշակոյթային կենտրոնի շէնքի հանդիսաւոր բացումը: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը վկայակոչելով «Խաչքար» կենտրոնի տեղեկատու գրասենեակին, կենտրոնի բացման առթիւ ողջոյնի խօսքով հանդէս են եկել Ստարոկորսունսկյան գիւղական օկրուգի վարչակազմի ղեկավար Գալինա Կոմիրնյայան, Ստարոկորսունսկայա ստանիցայի կազակական ատաման Եուրի Օստրովերխովը, Կրասնոդարի Պաշկովյան հայկական մշակոյթային կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Սերոբեանը: Այնուհետեւ կայացել է Ստարոկորսունսկյան Հայ մշակոյթային կենտրոնի շէնքի օծման արարողութիւնը, որ կատարել է Կրասնոդար քաղաքի հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Դանիէլ Կուկունյանը: Ստանիցայի բնակիչներին է ներկայացուել ոչ մեծ համերգային ծրագիր «Արին-Բերդ» պարախմբի եւ Պաշկովյան հայկական մշակոյթային կենտրոնի դպրոցի աշակերտների մասնակցութեամբ: Հանդիսաւոր պայմաններում կարմիր ժապավէնը կտրել են կրասնոդարցի մեկենաս, Կրասնոդարի «Խաչքար» հայկական մշակոյթային կենտրոնի խորհրդի նախագահ Անդրեյ Ամոսովը եւ Ստարոկորսունսկյան գիւղական օկրուգի վարչակազմի ղեկավար Գալինա Կոմիրնյայան: Հանդիսաւոր բացումից անմիջապէս յետոյ կայացել է ընդունելություն լրացուցիչ ուսուցման հայոց լեզուի, հայկական ժողովրդական պարի եւ հայկական խոհանոցի խմբակներում:
  -   Մշակոյթ