Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին

  • 06-04-2017 18:32:01   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Աւստրիայ) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բիւրգլերին` ուղեկցութեամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպութեան տնօրէն Գէորգ Շաումերի:
 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջեւ առկայ ջերմ եղբայրական յարաբերութիւններին եւ սերտ գործակցութեանը: Նորին Սրբութիւնը նաեւ գոհունակութեամբ յիշեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան:
Գարեգին Բ Հայրապետը հիւրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելութիւնն ազգային կեանքում` հանգամանօրէն խօսելով լայնածաւալ գործունէութեան, յատկապէս Եկեղեցու կողմից իրականացուող սոցիալական բազմաբնոյթ ծրագրերի մասին: 
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրաւէրներին, ի մասնաւորի` եկեղեցականների պատրաստութեան եւ սրբավայրերի վերականգնման ու պահպանութեան խնդրին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն