Orange-ը մայիսին նախատեսել է բազմաթիւ եւրատեսիլեան անակնկալներ


Orange-ը մայիսին նախատեսել է բազմաթիւ եւրատեսիլեան անակնկալներ

  • 29-04-2011 19:16:08   | Հայաստան  |  Մշակոյթ
Ապրիլի 29-ին Orange-ի գլխաւոր խանութում տեղի ունեցաւ Եւրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի հանդիպումը լրագրողների եւ երկրպագուների հետ, որը երգչուհու վերջին հանդիպումն էր Դիւսելդորֆ մեկնելուց առաջ: Հանդիպման ընթացքում Orange-ը, որն արդէն երկրորդ տարին անընդմէջ Եւրատեսիլի գլխաւոր գործընկերն է Հայաստանում, ներկայացրեց նաեւ այն միջոցառումներն ու անակնկալները, որ սպասում են Եւրատեսիլի երկրպագուներին մայիս ամսուայ ընթացքում: ,մենք հպարտ ենք արդէն երկրորդ անգամ աջակցել այս համաեւրոպական տօնի ն Հայաստանում: Սա կարեւոր մրցոյթ է, որը թոյլ է տալիս տաղանդաւոր կատարողներին յայտնի դառնալ ամբողջ Եւրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Orange-ի աջակցութեամբ այս տարի Հայաստանի ներկայացուցիչը բազմաթիւ պրոմո-այցելութիւններ ունեցաւ եւրոպական տարբեր երկրներ իսկ նրա տեսահոլովակը շրջում է բազմաթիւ երկրների հեռուստաեթերում եւ բազմաթիւ ինտերնետային կայքերում: Վստահ եմ, որ այս այցելութիւնների ու մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միաւորներ կը ստանաէ, ասաց Orange Արմէնիայի Մարքեթինգի տնօրէն Արամ Մկրտչեանը: Orange-ը յատուկ անակնկալ էր պատրաստել Հայաստանում Եւրատեսիլի թերեւս ամենամեծ երկրպագուի` տասնութամեայ Մարիամ Ալեքսանեանի համար, որն Orange-ից ստացաւ Եւրատեսիլի ուղեգիր: Մարիամն արդէն մի քանի տարի է, ինչ Եւրատեսիլի երկրպագուների հայկական ցանցի ակտիւ անդամներից է: Այս խմբի ներկայացուցիչներին, որոնք Եւրատեսիլին Հայաստանի մասնակցութեան առաջին տարուանից ի վեր իրենց շուրջն են համախմբում մրցոյթի սիրահարներին եւ բոլոր միջոցներով աջակցում Հայաստանի ներկայացուցիչներին, դեռ անցեալ տարուանից նկատել էին Orange-ում: Խումբն այս տարի ցանկանում է գրանցուել Եւրատեսիլի երկրպագուների միջազգային կազմակերպութիւնում (Organisation Gռnռrale des Amateurs de l՝Eurovision), ինչի համար այս ուղեւորութիւնն աւելի քան կարեւոր է: ,մեզ համար մեծ ուրախութիւն է օգնել այս երիտասարդներին իրականացնել իրենց երազանքները: Սրանով մենք նաեւ կ'օգնենք OGAE-ին կայանալ եւ աւելի ուժեղանալ Հայաստանում: Սակայն նրանք, ովքեր չեն մեկնի Դիւսելդորֆ, նոյնպէս կը դառնան Եւրատեսիլ տօնի մասնակիցը: Ինչպէս անցեալ տարի, այս տարի նոյնպէս Հայաստանի երկու քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եւրատեսիլի հանրային դիտում, որը հնարաւորութիւն կը տայ բելոր երաժշտասէրներին միասնաբար աջակցել Հայաստանինէ, ասաց ընկերութեան Մարքեթինգի տնօրէն Արամ Մկրտչեանը: Եզրափակիչի հեռարձակման օրը` մայիսի 14-ը, անմոռանալի կը դառնայ Երեւանի եւ Վանաձորի բնակիչների համար նոր գոյներով եւ բազմաբնոյթ իրադարձութիւններով: Երեւանում տեղի կ'ունենայ ,եւրատեսիլեանէ համերգ, որի ժամանակ ելոյթ կ'ունենան հայկական էստրադային երգիչներ, ինչպէս նաեւ նախորդ տարիներին Եւրատեսիլին մասնակցած յայտնի կատարողներ, իսկ վանաձորցիները մինչեւ ուղիղ հեռարձակման սկիզբը կը մասնակցեն անակնկալներով լի բացօթեայ երաժշտական միջոցառման յայտնի DJ-ների երաժշտական մշակումներով: Այսօրուանից արդէն Boom-Boom երգը հասանելի է Orange-ի երաժշտական տարբեր պլատֆորմներում. այն կարելի է բեռնել WAP պորտալից, ինչպէս նաեւ` որպէս Սպասազանգ:
  -   Մշակոյթ