Ռուս միլիցիոներները ծեծել են հայ գաստարբայտերի<br />


Ռուս միլիցիոներները ծեծել են հայ գաստարբայտերի

  • 06-10-2009 15:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՊԵՐԵՍԼԱՎԼ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պերեսլավլցի արտագերատեսչական պահպանութեան երկու աշխատակից կողոպտել են տեղի մի գաստարբայտերի (օտարերկրացի վարձու աշխատող): Նախաքննութեան վարկածի համաձայն, տղամարդուն միլիցիոներները ծեծել են նրա ազգային պատկանելութեան պատճառով: Ինչպէս պարզել է քննութիւնը, հայ տղամարդը ուսով կպել է անցորդի: Վերջինս օգնութեան է կանչել իր ընկերներին` վարորդին եւ արտագերատեսչական պահպանութեան մարտիկին: Միլիցիոներները ասել են, որ կովկասցուն, ի տարբերութիւն բնիկ յարոսլավցիների, պէտք չէ ուշ երեկոյեան զբոսնել փողոցում: Եվ սկսել են ծեծել նրան, հաւաստիացնում է քննութիւնը: Միլիցիոներները նրանից վերցրել են բջջային հեռախօսը: Ինչպէս գրում է «Երկրամասը», այժմ ՌԴ դատախազութեանն առընթեր քննչական կոմիտէի Յարոսլավլի մարզի քննչական վարչութեան պերեսլավյան միջշրջանային քննչական բաժինը կողոպուտի փաստի առնչութեամբ ստուգումներ է կատարում: Առաջիկայում քննիչները պատարստւում են քրէական գործ հարուցել արտագերատեսչական պահպանութեան աշխատակիցների նկատմամբ «պաշտօնական լիազօրութիւնների գերազանցում բռնութեան կիրառմամբ» յօդուածի յատկանիշներով: Իսկ դա նշանակում է, որ միլիցիոներներին սպառնում է մինչեւ 10 տարուայ ազատազրկում:
  -   Հասարակութիւն