Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Զորը կունենայ իր կենտրոնական<br /> յանձնախումբը <br />


Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Զորը կունենայ իր կենտրոնական
յանձնախումբը

  • 26-01-2010 16:00:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ: Ինչպէս հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնից, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ութ տարի առաջ Տեր Զորը հռչակել է Համազգային ուխտատեղի` նկատի ունենալով Տեր Զորի ներկայացրած յատուկ կարեւորութիւնը հայկական ցեղասպանութեան ճանաչման եւ ազգային պահանջատիրութեան հարցում: Այդ առիթով Արամ Ա-ն կոչ է ուղղել ժողովրդին` ուխտի գնալ այնտեղ, նորոգել հաւատարմութիւնը մէկուկէս միլիոն նահատակների նուիրական յիշատակին: Տեր Զորի կարեւորութիւնը շեշտելու եւ ուխտագնացությունները աւելի կազմակերպելու նպատակով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յատուկ ուղեգիծ է մշակել եւ դրանք գործադրելու համար իր պատգամներն է փոխանցել Բերիոյ Հայոց թեմին: Հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ Բերիոյ հայոց թեմի անմիջական հսկողութեամբ` Տեր Զորի համալիրի, շրջակայքում գտնուող Մարկատեի ու այլ եկեղեցիների եւ նահատակաց վայրերի յատուկ տեսչություն է հաստատուել: Յիշեալ շրջանի տեսուչ է նշանակուել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններից Վահան վարդապետ Բերբերեանը: Տեր Զորին եւ շրջանին առնչուող բոլոր միջոցառումների, ուխտագնացությունների ու աշխատանքների ընդանուր պատասխանատու Կենտրոնական յանձնախումբ է նշանակուել, որի նախագահն է Շահան եպիսկոպոս Սարգիսյանը: Յանձնախմբի կազմում ընդգրկուել են Գրիգոր վարդապետ Չիֆթճյանը, Յակոբ Աթեշյանը, Արմէն Խաչատուրյանը, Սիլվա Ճապաղջուրյանը, Յարութիւն Վարդանեանը, Ենովք Սյուլահյանը եւ Վահէ Ժամկոչեանը: Բերիոյ հայոց թեմի կողմից պատրաստուել եւ Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատուել է Կենտրոնական յանձնախմբի եւ տեսչության գործունէութեան յատուկ կանոնադրութիւն:
  -   Հասարակութիւն