Ամփոփուեցին Հայաստանի Տնտմրցակցության պաշտպանութեան<br /> պետյանձնաժողովի 2009թ.-ի գործունէութեան արդիւնքները<br />


Ամփոփուեցին Հայաստանի Տնտմրցակցության պաշտպանութեան
պետյանձնաժողովի 2009թ.-ի գործունէութեան արդիւնքները

  • 22-01-2010 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Դավիթ Յարութիւնեյանը յունվարի 22-ին ամփոփելով յանձնաժողովի 2009թ.-ի գործունէութեան արդիւնքները, նշեց, որ բաւականին աշխատանք է կատարուել: Բացի դրանից յանձնաժողովը նոր օրենսդրական նախաձեռնութեամբ է հանդէս եկել, որով հստակեցվել են նրան վերապահուած իրաւասութիւնները: Ըստ Դ.Յարութիւնեանի, նոր օրենսդրական փաթեթով յանձնաժողովը փորձում է ներմուծել նաեւ զգուշացման ինստիտուտ, որը հնարաւորութիւն կտայ կանխավ զգուշացնելու տնտեսվարող սուբյեկտին զերծ մնալ խախտումներից, եթէ յանձնաժողովը գտնի, որ նման խախտումներ կատարելու հաւանականութիւնն առկայ է: Անդրադառնալով յանձնաժողովի կողմից պարենային մթերքների գների մոնիտորինգին, Դ.Յարութիւնեյանը տեղեկացրեց, որ ի տարբերութիւն նախորդ տարիների, երբ նոր տարուայ շեմին տնտեսվարող սուբյեկտները բարձրացնում էին ապրանքների գները, 2009թ.-ին գների այդպիսի կտրուկ աճ չի գրանցուել: «Դա տեղի ունեցաւ շնորհիւ յանձնաժողովի ջանքերի եւ տնտեսվարող սուբյեկտների նոր գործելաոճի, որոնք նոր շունչ մտցրեցին, այն է` զեղչերի համակարգը»,- ասաց Դ.Յարութիւնեյանը: Ինչ վերաբերում է որոշ պարենային ապրանքների, մասնաւորապէս, շաքարաւազի եւ կարագի գների բարձրացմանը, ապա յանձնաժողովի նախագահը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում 2009թ.-ի վերջին ամիսներին նոյն տարուայ յունվարի համեմատ նշուած ապրանքների գները աւելացել են, համապատասխանաբար, 37% եւ 25%-ով: Ըստ Դ.Յարութիւնեանի, դա պայմանաւորուած է միջազգային շուկայում նոյն ապրանքների գների աճով. մասնաւորապէս, շաքարաւազը թանկացել է 90%-ով, իսկ կարագը` 58%-ով: Խօսելով դեղերի շուկայում նախորդ տարուայ նոյեմբերին կատարած ուսումնասիրությունների մասին, Դ.Յարութիւնեյանը նշեց, որ ներկայումս յանձնաժողովը ամփոփում է մոնիտորինգի արդիւնքները: «Կարելի է յստակ արձանագրել, որ անցած 2 ամիսների ընթացքում դեղերի շուկայում տատանումներ տեղի չեն ունեցել»,- նշեց նա: Ըստ Դ.Յարութիւնեանի, ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնը դեղերի մասին օրենսդրական փաթեթ է մշակել, որով ցանկում ընդգրկուած կարեւոր դեղերի գները պէտք է պետականօրէն կարգաւորուեն, իսկ մեխանիզմները կյստակեցուեն ՀՀ կառավարութեան որոշմամբ: Նրա խօսքերով, աշխարհի գրեթէ բոլոր երկրներում կարեւոր դեղատեսակների գները կարգաւորւում են պետականօրէն: Ի դէեպ, այդ փորձը 2010թ.-ի յունվարի 1-ից սկսել է կիրառուել նաեւ Ռուսաստանում:
  -   Տնտեսութիւն