Հայ անուանի արուեստագէտները եւ գեներալները պահանջում են ազատ<br /> արձակել Սասուն Միքայելյանին<br />


Հայ անուանի արուեստագէտները եւ գեներալները պահանջում են ազատ
արձակել Սասուն Միքայելյանին

  • 02-12-2009 18:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
Ուշադրութիւն, առաքւում է լուրի լրացուած տարբերակը ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից անյապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին` հնարաւորութիւն տալով նրան նորմալ, մարդկային պայմաններում վերականգնել առողջութիւնը»,- ասուած է : աշխարհահռդակ դիրիժոր Օհան Դուրեանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի, օպերային երգչուհի Արաքս Դաւթեանի եւ «Ագուլիս» թատրոնի ղեկավար Երուանդ Մանարեանի դեկտեմբերի 2-ի համատեղ յայտարարութիւնում: Մամուլից տեղեկանալով, որ արցախեան հերոսամարտի նուիրեալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրանք իրենց մտահոգութիւնն են յայտնում այդ կապակցութեամբ: «Իմանալով Սասուն Միքայելեանի հերոսական անցեալը, մենք չենք կարող մեր խօսքը չասել ու պահանջ չներակացնել այսօր իշխանութիւնն իր ձեռքը վեցրած Սերժ Սարգսեանին: Չի' կարելի է քաղաքական հայեացքների համար կալանաւորել մարդուն ու դրանից յետոյ էլ շարունակել նրան հալածել արդէն անազատութեան մէջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերուող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի: Այս անմարդկային վերաբերմունքով մենք ի՞նչ դաս ենք տալիս մեր ապագայ սերունդներին: Ու՞մ յայտնի չէ, որ Սասուն Միքայելյանն իր առողջութեան կէսից աւելին թողել է արցախեան պատերազմի դաշտում եւ այսօր էլ իր մարմնում ունի տասնեակից աւելի բեկորներ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդու առողջութեան նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերել»,- ասուած է արուեստագէտների յայտարարութիւնում: 2008թ.-ի մարտեան դէպքերի կազմակերպման եւ ապօրինի կերպով զէնք, զինամթերք պահելու համար 8 տարուայ ազատազրկման դատապարտուած ԱԺ-ի նախկին պատգամաւոր Ս.Միքայելյանին պատժի յետագայ կրումից ազատելու խնդրանքով ՀՀ նախագահին դիմել էին նաեւ գեներալ-գնդապետ Գուրգէն Դալիբալթաեանը եւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսեանը (Կոմանդոս): Նամակում, մասնաւորապէս, ասուած է. «... տեւական անազատութեան մէջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրուած հրամանատար, արցախեան ազատամարտի նուիրեալ Սասուն Միքայելեանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թէ ինչ հանգամանքների պատճառով է նա յայտնուել անազատութեան մէջ, ըստ էութեան, վտանգուած է մարդկային կեանք, մի մարդու կեանք, որն անմնացորդ նուիրուած է եղել արցախեան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանութեանը: Տուեալ դէպքում մենք առաջնորդւում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպէս ականատես ու գործընկեր բարձր գնահատելով Սասուն Միքայելեանի հետոսական անցեալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշեալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջութեան բերումով ազատել պատժի յետագայ կրումից»: «Առաւօտ» օրաթերթի, նախագահի մամուլի քարտուղար Սամուէլ Ֆարմանեանը այս կապակցութեամբ ասել է. «Առողջութեան բերումով պատժի յետագայ կրումից դատապարտյալը կարող է ազատ արձակուել բացառապէս ՀՀ օրենսդրութեամբ սահմանուած դէպքերում եւ կարգով»: Նա յայտնել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրենսդրութեամբ նախագահը նման միջնորդութեամբ հանդէս գալու լիազորությամբ օժտուած չէ:
  -   Քաղաքական