Սփիւռքի նախախար Հրանուշ Հակոբեանն ընդունել է Հայաստանում<br /> ԳԴՀ-ի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին<br />


Սփիւռքի նախախար Հրանուշ Հակոբեանն ընդունել է Հայաստանում
ԳԴՀ-ի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին

  • 16-11-2009 20:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով նոյեմբերի 16-ին Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հոյս է յայտնել, որ հայ-գերմանական յարաբերութիւններն է'լ աւելի կսերտանան: Նա նշել է, որ ՀՀ 2010թ.-ի պետբիւջէի նախագծով միջոցներ են նախատեսուել Բեռլինի Բաց համալսարանի (Freie Universitat Berlin) հայագիտութեան ամբիոնի պահպանման եւ զարգացման համար, ինչում ակնկալել է նաեւ դեսպանի աջակցութիւնը: Ըստ նախարարի, հայագիտական օջախի զարգացմանը կնպաստի նաեւ Երեւանի պետական եւ Բեռլինի Բաց համալսարանների միջեւ կնքուած յուշագրով նախատեսուած ծրագրերի իրականացումը: Կարեւորելով Գերմանիայում հայկական մէկօրեայ դպրոցների թուի աւելացումը, Հ.Յակոբեանը նշել է, որ մեծ ուշադրութիւն է դարձւում հայերէնի ուսուցմանը: Նախարարը յիշատակել է նաեւ Հունգարիայի փորձը, որտեղ պետութիւնն ազգային ինքնավարություններին միջոցներ է տրամադրում ազգային մշակոյթի եւ մայրենիի պահպանման համար: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը արծարծուել են նաեւ Գերմանիայի հայ համայնքի եւ խորհրդարանի (Բունդեսթագ) միջեւ կապերի ամրապնդման, ուսանողների փոխանակման, հայ համայնքի պատմութեան ուսումնասիրութեան եւ համայնքի պատմութիւնը ներկայացնող ֆիլմի նկարահանման հարցերում համագործակցութեան հեռանկարները: Քննարկուել են նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին առնչուող հարցեր:
  -   Քաղաքական